Monday, 13 07 2026
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

ՀՀ իշխանությունների անվերջ վերադարձը

Չնայած ՀՀ իշխանությունների և տարաբնույթ կուսակցությունների ջանքերին՝ ներհասարակական զարգացումներն ուղղորդել նախ դեպի տեղական ինքնակառավարման մարմինների, ապա և՝ դեպի 2017թ. խորհրդարանի ընտրություններ, Հայաստանում ընտրական մեկնարկը չի հաջողվում տալ:  Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ ոչ միայն հանրային վստահություն, այլև պարզ մարդկային հետաքրքրություն այլևս չկա: Բացի այդ: Խորհրդարանի ընտրությունները Հայաստանում վաղուց արդեն վերածվել են քաղաքական փոփոխությունների արգելակի, որը դրվել է իշխանափոխության ճանապարհին: Հայաստանում ընտրական միակ բարձունքը, որ անհրաժեշտ էր գրավել և պահպանել,  ՀՀ նախագահի ընտրություններն էին, սակայն այդ բարձունքը գրաված ընդդիմադիր թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել պահպանել այն 1996-ից ի վեր: Քաղաքական փոփոխությունների իրականացման ընտրական միակ մեխանիզմը՝ ՀՀ նախագահի ընտրությունը, Սերժ Սարգսյանի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության հանրաքվեի արդյունքների կոպիտ կեղծմամբ, Հայաստանում վերացվել է: Դրա հետ մեկտեղ վերացվել է նաև ընտրութունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու՝ Սերժ Սարգսյանի վախը և ՀՀ քաղաքացիների հնարավորությունը:

Հայաստանում ընտրություններով քաղաքական փոփոխությունների իրականացման ճանապարհը գոցված է. ընտրական բոլոր բարձունքները Սերժ Սարգսյանը զավթել է: Իշխանությունը 800 հեկտար տարածք չէ, որ Սարգսյանն այդպես անվրդով և դյուրությամբ հանձնեց թշնամուն: Իշխանությունը սրբազան լեռ է, ոսկեբեր գետակ, պաշտպանական ամրոց, որ Սերժ Սարգսյանը երբևէ չի հանձնի ընտրություններով:

Իր իշխանությունը պահպանելու համար Սարգսյանը պետք է պահպանի նաև գործող արատավոր քաղաքական համակարգը: Ներքաղաքական բարդ իրավիճակները Սարգսյանը մշտապես փորձել է հաղթահարել համակարգի համար նվազագույն կորուստներով, միաժամանակ փորձելով կանխել համակարգի հնարավոր բախումը տարաբնույթ խութերին: Հանուն այդ համակարգի պահպանման 2014թ. ապրիլի 13-ին նա պաշտոնանկ արեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ համակարգի ներսում «միասնականության» վտանգ էր կանխազգում, և համակարգի թիմային պահապաններին նոր վարչապետ էր անհրաժեշտ: Նույն օրը հրավիրված ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետի նոր թեկնածուին՝ Հովիկ Աբրահամյանին, «անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ»:

Հայաստանի գործող քաղաքական համակարգի պահպանումը պետք է թե՛ Մոսկվային, թե՛ Սերժ Սարգսյանին: Իշխանության բարձունքը պահպանելու համար ներքևում գտնվող փոքրումեծ բլուրները Ս. Սարգսյանը համաձայն է հանձնել միայն Ռուսաստանին՝ Մոսկվայի պահանջով: Սարգսյանը մինչև անգամ Հայաստանի Հանրապետությունն է հանձնել Մոսկվային՝ իշխանության բարձունքը պահպանելու դիմաց: Նաև այդ պատճառով 2016թ. սեպտեմբերի 8-ին նա իշխանության տարածքի վարչապետական բլուրը հանձնեց Ռուսաստանին՝ վարչապետի պաշտոնում նշանակելով ռուսական ընկերությունների՝ «ՀայՌուսգազարդի» երկարամյա նախկին գլխավոր տնօրեն, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» խմբի խորհրդի անդամ Կարեն Կարապետյանին:

Սեպտեմբերի 8-ին, ՀՀ կառավարության նիստում հրաժարական ներկայացնելով վարչապետի պաշտոնից, Հովիկ Աբրահամյանը ներիշխանական զարգացումներում ռուսական գործոնի մասին էր թերևս ակնարկում «հասարակության բևեռածությունը» բացատրելով «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններով», որոնք «դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին»:

Թեպետ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարմամբ  գործող քաղաքական, իշխանական համակարգից ոչ մի պտուտակ չէր պակասել, սակայն հուլիսյան դեպքերից հետո համակարգի մասնակիցների անձնվիրվածության և զոհաբերության պատրաստակամության հողը սկսել էր ճաքեր տալ:  Իշխանության հուլիսյան ճգնաժամում համակարգի  ներսում առաջացած ճեղքվածքը խորանալու-ընդլայնվելու հնարավորություն ուներ, ինչը կտրուկ նվազեց «Սասնա ծռերի» հանձնվելու անսպասելի որոշումից հետո: Նվազեց, սակայն չանհետացավ:  Միաժամանակ, ճեղք էր տվել նաև Մոսկվային Սարգսյանի նվիրվածության և վերջինիս քաղաքական հեռանկարի հանդեպ Մոսկվայի վստահությունը: Հովիկ Աբրահամյանը նույնքան անձնվիրաբար և անմնացորդ աջակցում էր Հայաստանի շահերն անտեսող մոսկովյան ծրագրերին, սակայն Մոսկվայի անհանգստությունն անթաքույց էր՝ իշխանափոխության գործընթացում Մոսկվայի շահերն ու դերակատարությունը ոչ միայն կարող էին շրջանցվել, այլև ոտնատակ տրվել:

Չնայած Կարեն Կարապետյանը հայաստանյան քաղաքական դաշտ իջեցվեց ռուսական օդապարիկով, սակայն նրա ղարաբաղյան ծագումն ավելացնում էր Սարգսյանի ինքնավստահությունը ներիշխանական աճող անվստահության պայմաններում: Ընդունելով վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակման ռուսական առաջարկ-պահանջը՝ Սարգսյանը լուծում է նախ իր իշխանության, ապա և՝ համակարգի պահպանման խնդիրը:

2016թ. ապրիլյան պատերազմը և հուլիսյան իրադարձությունները ի ցույց դրեցին  համակարգի «միասնակությունը» խարխլող ճեղքերը, երբ համակարգի թվացյալ անսասանությունը երերաց նախ ղարաբաղյան ճակատում՝ ադրբեջանական զինուժի հարձակումից, ապա և՝ Երևանում ՊՊԾ գնդի տարածքը մեկ բեռնատարի գրավմամբ: Գերբարդ ներհասարակական իրավիճակում պետք էր ապահովագրվել թե՛ մոսկովյան խառնակչությունից, թե՛ ներհայաստանյան  ընդվզումից:

Սակայն Սերժ Սարգսյանի աչալրջությունը մեծապես նվազել է, և կադրային փոխատեղումներով իշխանությունների անվերջ վերադարձը ապահովելու ձգտմամբ ոչ միայն ներհամակարգային արատներն ավելի ցցուն են դառնում, այլև այդ համակարգը ապամոնտաժելու ցանկությունը դառնում է օրակարգային հասարակական ընդդիմության համար:

Թե՛ ներհամակարգային հնարավոր փլուզումը, թե՛ ռուսական խառնակչությունը կանխելու համար Կարեն Կարապետյանը թեպետ գտնված երազ չէր Սերժ Սարգսյանի համար, սակայն շանթարգել կարող էր դառնալ: «Տնտեսության զարգացման երկփուլ ծրագրով» հանդես եկող Կարապետյանը իրականում մեկուկես տարուց էլ պակաս պաշտոնավարելու իրավունք ունի: Ժամանակը միակ բանն է, որի կարիքը Սարգսյանն այժմ մեծ չափով զգում է:

ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ Հայաստանի իշխանությունը փորձում է ամրացնել ավելի քան քսան տարվա ամրություն ունեցող իշխանության անվերջ վերադարձի դրոշի ձողը: Կարեն Կարապետյանի նշանակումը ՀՀ իշխանութունների անվերջ վերադարձի ազդականչ է, քաղաքական գործող արատավոր համակարգի պահպանման աննկուն պայքարի մարտակոչ: Այդ համակարգը և այն մարմնավորող ՀՀ իշխանությունը դեռ չհեռացած՝ վերադառնում է նույն դեմքերով, ներիշխանական փոխատեղումներով, համակարգի պահապաններով՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում՝ անկախ տարիքից, սեռից, արտաքին քաղաքական կողմնորոշումներից և քաղաքական մաշկի գունափոխումներից:

Նմանօրինակ իրավիճակում Հայաստանում քաղաքական փոփոխությունների ճանապարհն անցնում է իշխանությունների անվերջ վերադարձի կանխարգելման դժվար, բայց և՝ անխուսափելի ոլորապտույտներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում