Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

«Պռոշյանում տիրող անառողջ մթնոլորտը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբ

Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավարոպես ասվում է. «Ս.թ. հուլիսի տասնչորսին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների հրապարակման ընթացքն արդեն իսկ հնարավորություն է տալիս ափսոսանք հայտնելու, որ Պռոշյան համայնքը կորցրեց իրապես թափանցիկ, օբյեկտիվ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունը։

Հույս կար, որ տարիների ընթացքում համայնքում ձևավորված անառողջ մթնոլորտը, արհեստականորեն ձևավորված երկու բևեռների առճակատումն իր հանգուցալուծումը կստանա արդար ընտրությունների կազմակերպման և անցկացման միջոցով։ Ցավով արձանագրում ենք, որ ոչ միայն նման բան տեղի չունեցավ, այլև անվստահության մթնոլորտն էլ ավելի անառողջ ու հեռուն տանող վտանգավոր մեկնարկի հիմք հանդիսացավ։

Մենք հաստատակամորեն արձանագրում ենք, որ մրցակից երկու թեկնածուների կողմից օգտագործվեցին հնարավոր և անհնար բոլոր միջոցները՝ ազդելու ընտրությունների վերջնական ելքի վրա։ Արդյունքում՝ մի կողմից առկա է «Պյուռոսյան հաղթանակ», մյուս կողմում՝ պարտված համայնք ու պարտված ժողովուրդ։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ համայնքում համառ խոսակցություններ են պտտվում, որ մրցակից երկու ուժերի կողմից էլ բաժանվել է ընտրակաշառք, ինչը հավելյալ ապացուցման կարիք ունի, և ենթակա է իրավական գնահատականի։

Այսպիսով, արձանագրում ենք, որ այս ընտրություններով էլ ավելի խորացվեց համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ինչի պատասխանատվությունը, մեր խորին համոզմամբ, կրում են այսպես կոչված «Պատերազմի» դուրս եկած երկու մրցակից ուժերը։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ մեզ համար հավասարապես անընդունելի են երկու կողմերի որդեգրած գործելակերպը։ Եվ նախընտրական, և հետընտրական ժամանակահատվածում վերջիններիս դրսևորած վարքագիծը համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանին վարկաբեկելու, ստոհոդ, զրպարտիչ տեղեկություններ տարածելու հանգամանքը, ոչ այլ կերպ, քան անբարոյականություն անվանել հնարավոր չէ: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին իսկապես արժանի են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում