Sunday, 05 05 2024
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում

Ինչպե՞ս և ո՞վ պետք է բացահայտի պաշտոնյաներին, նրանց զրկի բիզնեսներից. առաջարկվող լուծումներ

«ՀՀ օրենքով պետական պաշտոնյան չպետք է զբաղվի բիզնեսով, բայց օրենքը շրջանցվում է և պետական պաշտոնյաները, նրանց ազգականները և ընտանիքի անդամները հայտնվում են բիզնեսներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի դիտարկմանը, թե մրցույթների ժամանակ պետք է հրապարակվի մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերը։

Հոկտանյանի խոսքերով՝ սա ոչ թե Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությունն է, այլ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ժամանակ քննարկված առաջարկ, որը ներկայացվել էր մասնակիցների կողմից։ Հոկտանյանի խոսքերով՝ դա նաև միջազգային փորձ է, որը պետք է փորձ անել կիրառել նաև Հայաստանում։ «Իսկ եթե նայում ենք այն մոտեցումները, որոնք կիրառում է մեր կազմակերպությունը, ապա դրա համաձայն ոչ թե պաշտոնյային պետք է արգելել բիզնեսով զբաղվել, այլ պետք է արգելել նրանց կողմից անհավասար պայմաններ ստեղծելը։ Շատերը կարող են հակադարձել այս մոտեցմանը, քանի որ եթե պաշտոնյան բիզնես ունի, ապա իր կապերը ծառայեցնելով պետք է փորձի իր բիզնեսն առաջ տանել, բայց տեսականորեն սա հնարավոր է»,- հավելեց Հոկտանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ լուծումը հետևյալը պետք է լինի՝ կամ պաշտոնյաները պետք է նորմալ աշխատավարձ ստանան, որպեսզի գայթակղություն չառաջանա բիզնեսով զբաղվել, կամ ամենախիստ պետական ու հանրային հսկողության տակ պահել այդ պետական պաշտոնյայի բիզնեսը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում