Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Հայկ Բալանյան. Նոր շարժումը պետք է «պաուզա» տա

Կարծիքներ կային, որ «Սասնա ծռեր»- ի գործողությունները միանշանակ փաստում են Հայաստանում ընդդիմության տապալման մասին, սակյան ընդդիմադիր ուժերը շարունակում են նույն մարտավարությունը, պատրաստվում են նաև ՏԻՄ ընտրություններին, քարոզարշավ են սկսել: Անդառնալով «Առաջին լրատվական»- ի այս դիտարկմանը անկախ փորձագետ Հայկ Բալանյանը նշեց. «Տապալվել է առաջին հերթին այն քաղաքականությունը, որը վարում էր իշխանությունը՝ քաղաքական դաշտը ոչնչացնելու, ընդիմության համար լեգիտիմ, օրինական ճանապարհը և հնարավորությունները վերացնելու համար: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, դա ուղղակի հետևանքն է քաղաքական դաշտը փակելու, այսպես ասած, կաթսան լիովին վերահսկելու քաղաքականության, և կաթսան պայթեց»:

«Սասնա ծռեր»- ի գործողությունը, փորձագետի դիտարկմամբ, ապստամբության փորձ էր. «Տարիներ ի վեր Նախախորհրդարանը, Հիմնադիր խորհրդարանը, Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում էին, որ ընտրություններով քաղաքական հարցերը Հայաստանում չեն լուծվում: Իշխանությունը ամեն տարի ապացուցում էր, որ իսկապես ընտրություններով «իրենց դեմ խաղ չկա», և մենք ստացանք եթե ոչ ընտրություններով, ապա այս ձևով քաղաքական պայքար վարելու փորձ: «Սասնա ծռեր»- ի գործողության մասին մենք հիմա ամեն ինչ չենք կարող ասել, ինչ-որ ժամանակ հետո վերջնական եզրակացություններ կարող ենք անել, որովհետև դեռ հանգամանքներ պետք է պարզվեն:
Այնուամենայնիվ մենք կարող ենք մի քանի հանգամանք փաստել. չնայած նրան, որ իշխանությունը արգելափակել էր քաղաքական պայքարի հնարավորությունը, մեր բնակչությունը զանգվածային և կազմակերպված ձևով «Սասնա ծռեր»- ի ապստամբության կոչին չարձագանքեց, ինչպես նաև ընդդիմության մեջ այդ օրերին տարակարծություններ, «հարթակակռիվներ» եղան: Հասարակությունը դեմ է իշխանությանը, համակրում է «Սասնա ծռեր»- ին և ընդունում է նրանց վերջնական նպատակները, սակայն պայքարի ձևը չի ընդունում. մեր հասարակությունը պատրաստ չէ զինված ապստամբության»:

Հ. Բալանյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր»- ի գործողությունը ցույց տվեց ոչ թե ընդդիմության տապալումը, այլ սխալները. «Տապալվել է այն քաղաքական գիծը, որը վարել են տարիներ շարունակ. առանց ներքին երկխոսության, առանց տեքստի, առանց ծրագրի, որոնք պետք է հանրությանը ներկայացվեն»: Հայկ Բալայանի խոսքով՝ «Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում և հետո Հայաստանի իշխանությունը և վերնախավը միավորվեց պետության շուրջ, իսկ ընդդիմությունը էլ ավելի պառակտվեց: Նրա կարծիքով՝ այս իրավիճակում մեծ, ամբիցիոզ ծրագրերից մարդիկ հիասթափվում են, որովհետև ռեալ ռեսուրսներ չեն տեսնում: Ռոմանտիկ և ազնիվ մղումներով առաջնորդվելը, ըստ փորձագետի, շատ հաճախ հակառակ արդյունքին է բերում, և դրանից կարող են օգտվել այլ ուժեր:

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Հայկ Բալանյանը նշեց, որ վերադասավորումներ կլինեն. «Եթե ընդդիմությունը առանձին-առանձին մասնակցի ընտրություններին, հետագայում ձևավորվելու է մի խորհրդարան, որը ձեռնտու կլինի իշխանությանը: Առանձին ոչ մի ընդիմադիր ուժ ունակ չէ միայննակ մարտահրավեր նետել իշխանությանը: Ընդդիմությունը պետք է միավորվի ոչ թե ընդդեմ իշխանության, այլ հանուն ինչ-որ գաղափարի և հստակեցնել, թե ով ինչի է պատրաստ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում