Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
Նշվում է, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դրաքսլերին դիտարկում է որպես թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի փոխարինող, ով կարող է ընթացիկ ամռանը հեռանալ «արքայական ակումբ»-ից:
Հիշեցնենք, որ Դրաքսլերը նախորդ մրցաշրջանի ավարտին ցանկանում էր հեռանալ «Վոլֆսբուրգ»-ից, սակայն ակումբի ղեկավար և մարզչական շտաբներին համոզվեց ակումբում պահել Դրաքսլերին:







































