Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Ծովի ջրից հնարավոր է վարակվել աղիքային ինֆեկցիաներով. վարակաբան

Ամռանը մեր համաքաղաքացիներից շատերը մեկնում են հարևան Վրաստան` ծովափնյա շրջաններում անցկացնելու իրենց հանգիստը: Հանգստացողները հաճախ չեն կիրառում անհրաժեշտ պաշտպանիչ միջոցառումներ, և արդյունքում վերադառնում են վատառողջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանն ասաց, որ ջրի միջոցով մարդը կարող է վարակվել աղիքային ինֆեկցիաներով. «Քանի որ հազարավոր մարդիկ են ջուր մտնում, այնտեղ կարող են լինել ինֆեկցիոն հարուցիչներ, ուստի ինչքան քիչ ծովի ջուրը գնա մարդու բերանը, այնքան վտանգը կփոքրանա»:

Աղիքային ինֆեկցիան սկզբնական շրջանում արտահայտվում է թուլությամբ և գլխապտույտով, առաջանում է քնկոտություն: Այն արտահայտվում է նաև որովայնային ցավերով և լուծով, մաշկը չորանում է, զարգանումէթուլություն, գլխապտույտ, հիվանդի շնչառությունը նմանվում է հևոցի: Ծանր թունավորումների դեպքում հիվանդը կարող է անգամ կոմայի մեջ ընկնել, ընկնում է զարկերակային ճնշումը:

Տիկին Ղազինյանը խորհուրդ տվեց թուլություն, գլխապտույտ, լուծ նկատելու դեպքում օգտագործել շատ հեղուկ, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի. «Շատ լավ կլինի, եթե կատարվի ստամոքսի լվացում: Պետք է միզամուղ միջոցներով արագացնել միզարտադրությունը, որպեսզի թունավոր նյութերը դուրս գան օրգանիզմից»:

Ավելի բարդ դեպքերում բժշկի կողմից կատարվում են ներարկումներ, եթե վատացել է շնչառությունը, կատարվում է թոքերի արհեստական օդափոխություն`միոռելաքսանտների օգտագործմամբ։Իսկ եթե վատացել է սրտի աշխատանքը, պետք է օգտագործելսրտայինգլիկոզիդներ:

Վերջում բժիշկը հավելեց, որ առողջության նկատմամբ ավելի պատասխանատու գտնվելու դեպքում,նույնիսկ եթե արդեն կա աղիքային ինֆեկցիա, բարդացումներից հնարավոր է խուսափել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում