Sunday, 05 05 2024
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

Ռուսաստանն օձի պես կախվել, չի թողնում, որ Հայաստանն օգտվի իր աղբյուրներից

Թուրքական Daily Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: «Մինչև 2015 թվականի նոյեմբերի 24-ը ռուսական ինքնաթիռի ոչնչացումը մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հետ ստորագրել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր:

Այժմ մենք վերսկսել ենք բանակցությունները և ցանկանում ենք դրանք ավարտել հնարավորինս արագ: Ազատ առևտրի գոտին ներառելու է ծառայությունների ու ներդրումների ոլորտը: Հետագայում կողմերը պլանավորել են այնտեղ ներառել արդյունաբերական արտադրությունը և, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտը: Ռուսաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն, որի մեջ ընդգրկված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ադրբեջանը (թուրք նախարարը Ադրբեջանը նույնպես դասել է ԵԱՏՄ անդամների թվին, թեպետ դա այդպես չէ): Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵԱՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացը և խախտելու Մաքսային միությունը»,- նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Շատ կարևոր հայտարարություն է, բայց դրա նշանակությունը պետք չէ գերագնահատել. Թուրքիան իր ներկայիս տնտեսական զարգացման շեմին  հասել է շնորհիվ ԵՄ հետ այն տնտեսական ռեժիմի, որը կա, երկրորդ՝ տեխնոլոգիաների ոլորտում ԵՄ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ համագործակցության: Այսօր Թուրքիան զարգացման ասյ շրջափուլում ունի անհաղթահարելի հակասություններ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, և կարող է գնալ նմանատիպ կոնյուկտուրային, թեկուզև շատ հեռուն գնացող հայտարարությունների, բայց ես չեմ կարծում որ գործնական դաշտում դրանք կմարմնավորվեն»:

Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ իրականում սա Արևմուտքին շանտաժի ենթարկելու համար է արվում, բացի դրանից՝ փորձելով այդ քաղաքական առևտրում սեփական տեսակետը փաթաթել ԵՄ-ի և ԱՄՆ-ի վրա:

Թուրքիայի ԵՏՄ-ին անդամակցելու հավանականության վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններում իմաստ չկա անդամակցելու. ի՞նչ է ուզում անել Թուրքիան, որ չի կարողանում անել առանց ԵՏՄ մտնելու:

Ռ.Մեհրաբյանի խոսքով՝ այսպիսի հայտարարությունները սնուցում են և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի իշխանություններին հաճո  հասարակական տրամադրությունները:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունից հետո Երևանը պետք է հայտարարություն անի, որ որևէ կերպ չի դիտարկում Թուրքիայի ԵՏՄ կազմում լինելը, ավելին՝ Երևանը դրանից հետո պետք է կոնկրետ գործողությունների անցնի, Ռ. Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանը պետք է այս աբսուրդ իրավիճակից դուրս գա, հաղթահարի թվացյալ վախերը, հրաժարվի ուղղություններից, որոնք տրամագծորեն հակառակ են մեր շահերին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը օձի պես կախվել է և չի թողնում Հայաստանը օգտվի իր աղբյուրներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում