Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկա դրությամբ օրակարգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Թեհրան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Բահրամ Ղասեմին:
Նրա խոսքով՝ այցի ժամկետը, սակայն, դեռ հստակեցված չէ: Ինչպես նշել է նա՝ ներկայումս Իրանի ու Թուրքիայի միջև ընթանում են քննարկումներ սիրիական ճգնաժամի շուրջ:
Անդրադառնալով Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի միջև եռյակ ստեղծելու հարցին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամն ամենալուրջ հարցերից է, և նման եռյակ ստեղծելու մասին խոսելը դեռ վաղ է:









































