Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյացզե ազգային պարկում պաշտոնապես բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը: Այս մասին հայտնում է «Սինհուան»:
Կամրջի երկարությունը 430 մ է, լայնությունը՝ 6 մ: Կամուրջը գտնվում է գետնից 300 մ բարձրության վրա: Այն կարող է պահել միաժամանակ մինչև 800 մարդու:















































