Sunday, 12 07 2026
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան

Ավստրալահայ բժիշկն անվճար հիմունքներով բարդ վիրահատություններ է կատարում Երևանում

Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն արդեն մի քանի տարի ակտիվորեն համագործակցում է սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող արտերկրի բժիշկների հետ: Այդ համատեքստում, 2011 թվականից ի վեր, տարին մի քանի անգամ բժշկական կենտրոն է այցելում Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը, ով անվճար հիմունքներով բարդագույն վիրահատություններ է կատարում:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ինչ-որ չափով օգտակար լինելու իմ ժողովրդին: Սակայն միայն վիրահատություններ կատարելը, կարծում եմ, շատ քիչ է: Երազանքս է, որ կարողանամ այստեղ հիմնել անոթային վիրաբուժության առանձին դպրոց: «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում արդեն մի քանի տարի բժշիկների հետ հենց այս ուղղությամբ ենք նաև աշխատում», – նշել է Րաֆֆի Քասաբյանը:

Անոթային վիրահատությունների համար հերթագրումն իրականացվում է ամիսներ առաջ: Յուրաքանչյուր այցի ընթացքում կատարվում է շուրջ 30 վիրահատություն: Րաֆֆի Քասաբյանը նշել է, որ անոթային տարբեր խնդիրներով դիմած քաղաքացիների մեծ մասին մասնագիտական ճիշտ խորհրդատվության անհրաժեշտություն է լինում, ինչի շնորհիվ ևս մարդկային կյանքեր են փրկվում՝ առանց վիրահատական միջամտության:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բուժհաստատությունների վերազինման ծրագրով Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն առաջիկայում կհամալրվի արդիական տեխնիկայով, ինչը նոր հնարավորություններ կընձեռի զարգացնելու նաև անոթային վիրաբուժությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում