Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ռուսական մաֆիայի պարագլուխ Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի՝ հայտնի էր «Ուրվական» մականվամբ) գլխի համար բիզնեսի գծով նրա մրցակիցները սահմանել էին 5 միլիոն դոլարի պարգևավճար:
Թերթն ընդգծում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Լենքորանսկուն պատկանող զենք: Խոսքը իսրայելական արտադրության խլացուցիչով UZI ատրճանակ-գնդացրի և ատրճանակի մասին է:
Քրեական հեղինակության դեմ մահափորձը իրականացվել է Ստամբուլում ադրբեջանցի այլ «օրենքով գող» Ալիբալի Համիդովի սպանության երրորդ տարելիցին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի Ռովշան Լենքորանսկու սպանությունն իրականացրել են քրդերը, որոնք դրանով վրեժխնդիր են եղել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության համար, որը ենթադրաբար պատվիրել է Ռովշան Լենքորանսկին:









































