Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը խոսել է ԱՄՆ-ի Օլիմպիական հավաքականի լողորդ Մայքլ Ֆելպսի մասին:
«Չեմ կարծում, որ ինձ և Ֆելսպին պետք է համեմատել: Մենք տարբեր մարզաձևեր ենք ներկայացնում և տարբեր անհատներ ենք:
Իհարկե, հետևում եմ Ֆելպսի ելույթներին: Նա հիանալի մարզիկ է: Հենց այսպիսի մարզիկների շնորհիվ է, որ երեխաները սկսում են զբաղվել սպորտով», – ասել է Բոլտը:








































