Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 18-ին Թուրքիայում կատարված ահաբեկչությունները շաղկապել է ռազմական հեղաշրջման փորձի հետ.
«Այդ ահաբեկչությունները հուլիսի 15-ին տեղի ունեցածի վրեժխնդրությունն են»:
Հաղորդվում է, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է իսլամական աշխարհի ՀԿ-ների միության նիստի ժամանակ:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում կատարված ահաբեկչություններին մասնակից է Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը. «Պետք չէ գուշակ լինել՝ հասկանալու համար, որ PKK-ի այդ հարձակումների հետևում կանգնած է Գյուլենի կազմակերպությունը»:
Հիշեցնենք, որ Վանի ու Էլյազըղի (Խարբերդ) պայթյունների հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել է մոտ 290 մարդ:







































