Քլոե Քարդաշյանը երկրպագուներին ցնցել է սարսափելի լուրով. նրա մեջքի կասկածելի խալը, պարզվել է, չարորակ գոյացություն է: Ախտորոշումից հետո նրան անմիջապես մաշկի վնասված մասերի հեռացման վիրահատություն են կատարել՝ հայտնում է hollywoodlife.com-ը:
«Տարօրինակ խալը մեջքիս վրա, պարզվեց, մաշկի քաղցկեղ է: Իմ մաշկից 8 դյույմ հեռացրել են, շատ էր ցավում, քանի որ դա քիչ չէ»,- հայտնել է Քարդաշյանը: Հիմա վախեցած Քլոեն խոստանում է իր առողջությանն ավելի ուշադիր վերաբերվել, մյուսներին էլ զգուշացնում է: Քլոեի և նրա քույրերի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է քաղցկեղից:










































