Report.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական Azeri LT CIF նավթի արժեքն այսօր աճել է 0.97 դոլարով կամ 1.98 տոկոսով: Ադրբեջանական նավթը համաշխարհային շուկաներ է հասնում Սուփսա, Բաթում ու Ջեյհան նավահանգիստներից:
Ներկա դրությամբ Azeri LT CIF նավթի մեկ բարելի գինը կազմում է 49.94 դոլար: Հաղորդվում է, որ Azeri LT CIF-ի նվազագույն գինը գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին՝ 19.15 դոլար, իսկ առավելագույն գինը՝ 2008 թվականի հուլիսին (149.66 դոլար):








































