Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Հայփոստ»-ը մասնակիորեն խախտել է նախարարության հետ կնքած պայմանագիրը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր գրավոր դիմել է «Հայփոստ»-ին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու իրենց նախապես տեղյակ չեն պահել, որ Արագածոտնի մարզի 6 գյուղերում պիլոտային ծրագիր է իրականացվելու:

Հիշեցնենք երեկ այդ գյուղերի թոշակառուները փակել էին Ապարան – Երևան մայրուղին՝ բողոքելով այդ նորամուծությունից ու պահանջելով, որ թոշակները նախկինի պես բաժանեն գյուղերի փոստատարները:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանն այսօր հրավիրած ասուլիսում նշել է, որ «Հայփոստ»-ը մասնակիորեն խախտել է իրենց հետ կնքած պայմանագիրը․ – «Համաձայն կնքված պայմանագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերը պետք է կենսաթոշակառուների կենսաթոշակները վճարեն ըստ կենսաթոշակառուի բնակության հասցեի՝ եթե կենսաթոշակառուն չի դիմել «Հայփոստ»-ի մասնաճյուղ և ցանկություն չի հայտնել կենսաթոշակը ստանալ նրանց գրասենյակում»:

Ընդ որում՝ ըստ պայմանագրի, թոշակառուն պետք է նախապես տեղեկացված լինի «Հայփոստ»-ի աշխատակցի այցելության օրերի և ժամերի մասին: 

Ուստի պայմանագրի այս կետերը մասնակիորեն խախտվել են․ – «Նախկին փոստային մասնաճյուղի աշխատողը չի կենսաթոշակը վճարել, վճարել է իրենց աշխատակիցը: Մեքենայով գնում է, գյուղի կենտրոնում կանգնում է և սպասարկում է կենսաթոշակառուներին: Մեկը հասցնում է այդ ընթացքում ստանալ, մյուսը չի հասցնում, մեկը տանը չի»:

Պարոնյանը նշել է, որ իրենք պատրաստ են առաջացած բոլոր հարցերը քննարկել «Հայփոստ»-ի ներկայացուցիչների հետ:

«Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ վաղը և մյուս օրը շրջիկ մեքենան կրկին կլինի նշված գյուղերում ու կսպասի կենսաթոշակառուներին, իսկ հաջորդ շաբաթվանից իրենց աշխատակիցը գյուղի փոստատարի օգնությամբ կայցելի կենսաթոշակառուների տները՝ հանձնելու այն մարդկանց կենսաթոշակները, ովքեր չեն հասցրել կամ չեն ցանկացել այն ստանալ շրջիկ մեքենայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում