Thursday, 16 07 2026
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները և աշակերտական օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար

Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական և ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում և այլ ընթացիկ հարցեր:

Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննություննրի առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր: Պատասխանատու քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, և եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները:

Նշված հարցի շուրջ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է իր տեսակետը, համաձայն որի՝ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, և կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները և երբեմն նաև շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարդ անցնող 63 դիմորդին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, որոնց ևս պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն:

«Մենք ունենք ազգային փոքրամասնություններին աջակցելու բարի ավանդույթ, և հանձնաժողովին առաջարկում եմ համայնքների կողմից ստացված մեկական դիմում-խնդրանք բավարարել՝ անվճար համակարգում սովորելու: Նշված բոլոր տեղերը լրացնելուց հետո միայն նոր հանձնաժողովը կքննարկի պետության համար գերակա հանդիսացող՝ արվեստի բուհերում պետպատվերի տեղերն ավելացնելու խնդիրը», – նշել է նախարարը:

Օրակարգի երկրորդ հարցի շուրջ հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել մինչև հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Օրակարգի երրորդ հարցի շուրջ պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ այս տարվա դիմորդներից որոշակի արտոնություններից օգտվելու է թվով 200 հոգի, որից 20-ը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ և աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, մնացած մասը տարբեր սոցիալական և հաշմանդամություն ունեցող խմբերի ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում