Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Քաղաքացիները գազի գնի թանկացումից բողոքում են միայն տանը նստած»

«Կանխե՛նք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը հիասթափված է գազի գնի թանկացման հանդեպ քաղաքացիների անտարբերությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված բունտ հասունանա, նա կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ոք, ով դժգոհում է գազի գնի թանկացումից՝ դա անում է միայն տանը այդ մասին խոսելով. «Մի՞թե դժվար էր չստորագրել այդ պայմանագրերի տակ, մենք հո չէինք առաջարկում բոմբ առնել ու պայթեցնել, մենք ընդամենը կոչ էինք անում պաշտպանել իրենց իրավունքները։ Ես կասկածում եմ, որ տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված որևէ քայլ կձեռնարկեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իրենց նախաձեռնության հետագա գործունեությանը, տիկին Ադամյանը նշեց, որ իրենք պատրաստվում են հանրային մշտադիտարկման խումբ ստեղծել և փորձել «ներսից» հասկանալ, թե ինչ է կատարվում. «Իմ կարծիքով նույնիսկ «Հայռուսգազարդին» է «Գազպրոմը» խաբել, և Ռոբերտ Նազարյանը փաստաթղթի էությունը չի հասկացել ստորագրելիս: Այնտեղ նշվում է, որ 18 միլիոն դրամ մեկ տարվա կտրվածքով պետք է աշխատողների աշխատավարձերին տրամադրվի, և մոտ 1000 նոր աշխատող պետք է «Հայռուսգազարդն» ընդունի, այնինչ ես լավ տեղյակ եմ՝ ո՛չ ինչ-որ մեկի աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ ինչ-որ նոր աշխատող են ընդունել: Ըստ էության, ստորագրվել է մի փաստաթուղթ, որը չի համապատասխանում իրականությանը: Ես ինչ-որ տեղ համաձայն եմ, որ աշխատավարձերը բարձրացվի, որովհետև այնտեղի աշխատողները տաժանակիր աշխատանք են անում, շատ լավ պատկերացնում եմ, բայց ո՞ւր է, նման բան չկա»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ հիմա բողոքի ակցիաներ անցկացնելու իմաստ չի տեսնում, քանզի խնդիրն անհրաժեշտ է ուսումնասիրել ներսից և բարձրաձայնել այդ մասին. «Չգիտեմ ինչքանով մեզ կհաջողվի այդ մշտադիտարկումն իրականացնել, այնուամենայնիվ՝ կփորձենք»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում