Saturday, 11 07 2026
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունը քննող քննիչին իրո՞ք սպանել են

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով կայացած այսօրվա դատական նիստը անցել է աննկարագրելի լարված մթնոլորտում:

Թեև դատական գրեթե բոլոր նիստերի ժամանակ վիճաբանություններ, փոխադարձ վիրավորանքներ արձանագրվել են, սակայն այս մեկը տարբերվել է իր բնույթով. Հնչել են անգամ հայհոյանքներ, որին մասնակցություն է ունեցել ամբաստանայլը: Բանն այն է, որ այսօր վկայություն է տվել ամբաստանյալի մայրը` Անահիտ Նիկոլյանը, ով կոտրած ոտքով է եկել դատարան:

Տիկինը, այսպես ասած, հակավարդանական ելույթ է ունեցել` նշելով, որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, Կարեն Եսայանին սպանել է Ղուկասյանի որդին` Սպարտակը, քանի որ վերջինս դեմ է եղել, որ իր քույրը` Մանյան, ամուսնանա Կարենի հետ: Այս խոսքերը բնականաբար դուր չի եկել դատարանի դահլիճում նստած Կարեն Եսայանի ընկերներին, ովքեր տեղից ինչ-որ ռեպլիկներ են հնչեցրել վկայի հասցեին:

Անահիտ Նիկոյանը ևս սկսել է կռվել այդ երիտասարդների հետ` նրանցից մեկին անվանելով «երջանիկ ապուշ» ու պնդելով, որ նրանք շուրթերի շարժումներով իրեն հայհոյել են: Սա լսելով`ամբաստանյալ Հարություն Սարգսյանը բորբոքվել է, ինքը իր հերթին սկսել է հայհոյել այդ տղաներին:

Դատավոր Մարտին Սարոյանը անկարողությունից անմիջապես ընդհատել է դատը:

Անահիտ Նիկոլյանը նաև պատմել է, որ դեպքի օրը, երբ իրենց հրավիրել են ոստիկանություն, ինքը լսել է, որ 3-րդ հարկից մի տղամարդ բարձր ձայնով գոռում է. «Սարգսյանի որդուն` Հարությունին բաց թողեք, ես կգամ կասեմ, ում բերեք»: Ըստ վկայի, այս խոսքերից հետո կարճ ժամանակ անց լսել է, որ քննիչին մեքենայի տակ գցեցին ու սպանեցին: Խոսքը Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի մասին է, ով հենց դեպքի օրը իր ավտոմեքենան կանգնեցնելով հանդիպակաց մայթին` փորձել էր անցնել փողոցը, որպեսզի մտնի ոստիկանության շենք, սակայն գիշերով հարբած մի երիտասարդ` Ռաֆիկ Մուրադյանը, բարձր արագության տակ նրան մեքենայի տակ էր գցել ու դիմել փախուստի: Քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ: Անահիտ Նիկոլյանը մի քանի անգամ կրկնել է, որ քննիչին սպանել են, ինքը իր ականջներով լսածն է կրկնում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք aravot.am-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում