Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին հաջորդեց բացման արարողությունը և բացման` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարին» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա էր ինքը` լեգենդար շանսոնիեն: Փառատոնի բացման արարողության ընթացքում Ազնավուրին է հանձնվել «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Հասարակական կյանքի տարբեր ոլորտների՝ ներառյալ մշակույթի զարգացմանն ուղղված իր երկարաժամկետ առաքելությանը հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնին վերաբերում է որպես երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու, հայության մշակութային ժառանգությունն ու առաքելությունը՝ կինոարվեստի հարուստ լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոցի: «Ոսկե ծիրան»-ին հաջողվում է իրականացնել վերընշվածը՝ միջազգային փառատոնին վայել բարձր մակարդակով:

«Ոսկե ծիրան»-ի մյուս առաքելությունն ազգային կինոյին թարմ շունչ հաղորդելն է: Հայկական կինոն պետք է շարունակի զարգանալ ու նաև ապրի աշխարհի հոգսերով, աշխարհի հետ միասին՝ որպես համաշխարհային կինոյի մի մաս: «Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս երկխոսել ժամանակակից աշխարհի հետ, շոշափել ժամանակի միտումները, նոր համաշխարհային երանգներ բերել հայկական կինեմատոգրաֆ՝ շրջադարձ կատարելով դեպի ժամանակակից անհատը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համոզմամբ, մեզ` հայերիս, կինոն պետք է, որպեսզի մենք կարողանանք ամրապնդել մեր տեղն աշխարհի «մշակութային» քարտեզի վրա և միաժամանակ՝ կարողանանք դիմակայել գլոբալ մշակութային մարտահրավերներին՝ պահպանելով մեր մշակութային ինքնությունը: Մրցակցային հայկական կինոն հնարավորություն կտա վճռականորեն ընդարձակել այդ ինքնության ազդեցությունը:

«Յուրաքանչյուր նախագիծ որոշակի փուլեր է անցնում մտքից ծրագիր դառնալու ճանապարհին: Այդպիսին է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել այն, ապա կարող ենք փառատոնի ամբողջ ընթացքը նմանեցնել մի կինոնկարի ստեղծման պատմության: Տասը տարի առաջ «Ոսկե ծիրանում» իշխում էր հուզականությունը. կար նպատակ և այն իրականացնելու երազանք: Մարտահրավերներով լի էր երկրորդ փուլը. գործողությունները զարգանում էին արագ, ինչպես action ֆիլմերում: Հարկավոր էր միջազգային հարթակում ներկայացնել մի երկիր, որը թեև դժվար նկատելի է քարտեզի վրա իր զբաղեցրած տարածքով, սակայն մշակութային բազմադարյա պատմություն ունի: Սա արդեն համատեղ իրականացված ծրագրի երրորդ փուլն է, որը նման է վավերագրական ֆիլմի: Տասնամյա ճանապարհի վավերագրողը կինոարվեստի սիրահարներն են: Հաճելի կինոդիտում եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Փառատոնի պաշտոնական բացման արարողության ընթացքում Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի 10-ամյակին նվիրված ոսկե մեդալ:

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում