Monday, 13 07 2026
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ

Մենք պետք է դուրս գանք հանդուրժող, կրավորական կերպարից. ազատամարտիկները թեժ աշուն են խոստանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։

 

Պարո՛ն Պետրոսյան, «Սասնա ծռերի» տղաները զենքը վայր դնելիս հայտարարեցին, որ հաջորդ քայլը ժողովրդինն է, բայց մենք տեսնում ենք, որ այս օրերին շարժումը գնում է դեպի մարում։ Ստեղծված նման իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը։

Այո՛, տղաներն իրենց առաքելությունն արել են, ինչ կարող էին, արել են մեզ համար, հիմա մենք պետք է շարունակենք պայքարը. դա է խնդիրը։

– Բայց մենք չենք տեսնում այդ պայքարը շարունակելու առաջամարտիկներին։

– Ո՛չ, կան։ Հիմա բոլորս գիտենք, որ արձակուրդային շրջան է, ուսանողներն արձակուրդում են, մարդիկ հանգստանում են, քաղաքական դաշտը պասիվ է։ Կարճ ժամանակ հետո իրավիճակ կփոխվի։ Սերժ Սարգսյանին էլ կանչել են Ռուսաստան, բայց ասեմ, որ տղաների պայքարը պետք է շարունակենք բոլոր ազատամարտիկներով և ազգաբնակչությամբ։ Մոտակա օրերին բոլորս վերադառնալու ենք արձակուրդից, հավաքվենք իրար գլխի և որոշենք պայքարը շարունակել։

– Ուզում եք ասել, որ առաջիկայում այս շարժումը կթեժանա՞։ Շատ քաղաքագետներ հակառակ կանխատեսումն են անում։

-Իհարկե, եթե նույնիսկ «Սասնա ծռերի» այս դեպքը չլիներ, ամեն դեպքում պայքարը կսկսվեր։ Մեզ թեժ աշուն է սպասվում թե՛ արտաքին ուժերի ներգործությամբ Ղարաբաղի հարցում, թե՛ ներքաղաքական՝ նախընտրական գործընթացներով պայմանավորված։ Ամեն դեպքում քաղաքական պրոցեսները կթեժանան, իսկ «Սասնա ծռերի» գործողություններից հետո պայքարի թեժությունը կկրկնապատկվի։

– Պարո՛ն Պետրոսյան, բայց մենք տեսնում ենք, որ հասարակությունը մերժում է հարթակում կանգնած քաղաքական ուժերին, քաղաքական դեմքերին։ Հարթակում ամեն օր քաղաքական դեմքեր են փոփոխվում, Ձեր կարծիքով ո՞վ պետք է առաջ տանի այս շարժումը։

Մենք պետք է կարողանանք ընդդիմադիր թևերի միջև առկա այդ ներքին անվստահությունը, ներքին պայքարը դադարեցնել։ Մենք՝ ազատամարտիկներս, կդառնանք այն կապող օղակը, ովքեր փորձ կանեն համախմբել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, որպեսզի համատեղ պայքարով կարողանանք երկիրը դուրս բերել այս վիճակից։ «Սասնա ծռերի» պայքարը ևս մեկ անգամ մեզ՝ ազատամարրտիկներիս, նրանց, ովքեր իշխանական կերակրատաշտից չեն օգտվում, դրդեց համախմբվել, շարունակել պայքարը։ Այդ երկու զոհերի թափված արյունը չպետք է հենց այնպես անցնի։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի երկիր, որտեղ բացառված կլինեն այսպիսի դեպքերը, որտեղ ուժի դիրքից չեն խոսի ժողովրդի հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որ իշխանությունները ամայեցնեն քաղաքական դաշտը, որտեղ մարդիկ ստիպված չլինեն իրենց ձեռքով կառուցած երկրում զենքով խնդիրներ լուծել։ Այդ տղաները գնացել են, հերոսաբար կյանք են դրել երկրի համար, հիմա այդ նույն զենքով փորձում են քաղաքական դաշտը կարգավորել։ Կգա ժամանակը՝ նորմալ ժողովրդի  իշխանություն կլինի։

Մենք բազմիցս տեսել ենք, որ Սերժ Սարգսյանը նույն ազատամարտիկներին ծեծելով, ազատազրկելով՝ ճնշել է պայքարի բոլոր փորձերը։ Ի՞նչ երաշխիք, որ ձեր կողմից նախաձեռնվող այս փորձը հաջողությամբ կպսակվի։

Հիմա եթե մենք ուժից, սպանվելուց, դատվելուց, ծեծվելուց վախենանք, ազատամարտիկի անունը կրելու իրավունք բացարձակապես չենք ունենա։ Վախի խնդիր այստեղ չի կարող լինել, այստեղ ուրիշ խնդիր կա. մենք միշտ փորձել ենք ներքին վիճակը չապակայունացնել, բայց իշխանությունները օգտվել են մեր այդ հանդուրժողականությունից, և դա ավելի է ազատել իրենց ձեռքերը։ Բայց հիմա իշխանությունը իսկապես պետք է վախենա ժողովրդից, իսկ ազատամարտիկը ժողովրդի մի մասն է, որը կյանք է դրել երկրի համար։ Մենք տեսանք, որ իշխանությունները ժամանակի ընթացքում այդպես էլ հետևություն չարեցին այն ազդակներից, որոնք նրանց ուղարկեցին Շանթը իր փոքր պայթուցիկներով, Հայկ Կյուրեղյանը՝ գազային ատրճանակով։ Իշխանությունները այդ զգուշացումները չհասկացան։ Դրանից հետո տղաներն անցան զենքերի։ Չեմ հասկանում՝ իշխանություններն ուզում են, որ մարդիկ անցնեն գրադի՞։

 

Որպեսզի վիճակը չհասնի դրան, մենք պետք է ազգովի միավորվենք, մեր հանդուրժող, կրավորական կերպարից պետք է դուրս գանք։ Սեպտեմբերից շատ ավելի լուրջ քաղաքական իրադարձություններ են սպասվում, քանի որ բոլոր ժամանակներում այդ իրադարձությունների նախաձեռնողն ու իրականացնողն ուսանողներն են եղել։ Փառք Աստծո, այսօր երիտասարդներն ունեն այդ քաղաքական կեցվածքը։ Այնպես որ սպասեք լուրջ զարգացումների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում