Friday, 10 07 2026
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

32-ամյա գյումրեցին «դոմիկում» 57 տարեկան կին է բռնաբարել. դատավարության մանրամասները

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Ս.-ի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքների կատարման պահին 32-ամյա Սերգեյին մեղադրանք էր առաջադրված բռնաբարության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի ապրիլի 16-ին, ժամը 17-ի սահմաններում Սերգեյը, գտնվելով Գյումրիի Մանուշյան փողոցի տնակների մոտ, մուտք է գործել 57-ամյա Մաշա Ե.-ի (անունը փոխված է) տնակ՝ նրան բռնաբարելու դիտավորությամբ:

Սերգեյը բռնություն է գործադրել՝ Մաշային հրել-գցել է մահճակալին, ուժի գործադրմամբ հանել է հագուստը, վերցրել է մահճակալի հարևանությամբ դրված ափսեն, սպառնացել է դրանով հարվածել կնոջ գլխին՝ այսպիսով հաղթահարել է նրա դիմադրությունը և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Ամիսներ անց՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի կեսօրին, Սերգեյը, դարձյալ գտնվելով Գյումրիի Մանուշյան փողոցի տնակների մոտ, մտել է տնակներից մեկի բակ, իմանալով, որ տնակի տիրուհին բացակայում է, պատուհանի ապակին հանել, մտել է տնակ, այնտեղից հափշտակել է ընդհանուրը՝ 358 հազար 800 դրամ արժողությամբ գույք՝ «Սամսունգ» և «Նոկիա» բջջային հեռախոսներ՝ չորս հատ, «Սամսունգ» հեռուստացույց, օղի, մեղր, ճտքակոշիկներ…

Դատարանում Սերգեյ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել միայն գողության համար, իսկ բռնաբարության համար մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Սերգեյը հայտնել է, որ Գյումրիում բնակվել է մոր ու եղբոր հետ:

2014 թվականի ապրիլին՝ կոնկրետ օրը չի հիշում, նստած է եղել Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող թաղամասում՝ քարի վրա, և օղի է խմել: Փողոցի կողմից մոտեցել է մի կին և առաջարկել է գնալ իր տնակ ու միասին օղի խմել:

Ինքը գնացել է այդ կնոջ տնակ, մի քանի բաժակ օղի են խմել: Այնուհետև այդ կինը հանել է շորերը ու առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Ինքը չի մերժել կնոջ առաջարկը, առանց պահպանակի նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա թողել- հեռացել է նրա տնակից: Ինքն այդ կնոջ նկատմամբ բռնություն չի գործադրել, ոչնչով չի սպառնացել ու սեռական հարաբերությունն ունեցել է նրա առաջարկով, ոչ թե նրա կամքին հակառակ: Ինքը շուն է ունեցել 2003-2004 թվականներին, դրանից հետո շուն չի ունեցել:

Ինչ վերաբերում է գողությանը, ապա Սերգեյն ընդունել է, որ որոշել է մի տնակից գողություն կատարել՝ իմանալով, որ ներսում մարդ չկա, դուռը փակ է: Ներսում հիմնականում փնտրել է պղնձե կամ ալյումինե սպասք, բայց դրա փոխարեն գտել է չորս բջջային հեռախոս, հեռուստացույց, կանացի ճտքակոշիկներ: Գողոնը վերցրել ու դուրս է եկել մուտքի դռնից:

Ճտքակոշիկները վաճառել է, բջջային հեռախոսները տվել է ունեցած պարտքի դիմաց…

Թալանված տնակի տիրուհին գողությունը հայտնաբերել է դեկտեմբերի 19-ին, նա փորձել է իր ուժերով հայտնաբերել գողին, ոստիկանություն չի դիմել:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19-ի սահմաններում նրա տնակ են այցելել ոստիկանները, ովքեր արդեն տեղյակ էին գողության մասին:

Բռնաբարությունից տուժած կինը՝ Մաշան, հայտնել է, թե նախկինում Սերգեյին չի ճանաչել: Նրան տեսել է երկու անգամ: Առաջին անգամը, ըստ տուժողի, Սերգեյը մեծ շան հետ էր, ալկոհոլ օգտագործած վիճակում, նա հարցնում էր տուժողի հարևանուհուն: Տուժողն ասել է, որ հարևանուհին տանը չէ, տղան հեռացել է:

Երկրորդ անգամ Սերգեյը տուժողի տնակի մոտ է հայտնվել հաջորդ օրը: Նա բացել է տուժողի տնակի դուռը: Տուժողը ներսում գործ էր անում ու հարցրել է, թե տղան ինչո՞ւ է եկել: Տղան միանգամից հարձակվել է, սեղմել է կնոջ՝ օրեր առաջ վնասված ձեռքը, նրան հրել-գցել է անկողնու վրա:

Ըստ տուժողի՝ տղան վերցրել է մահճակալի մոտ դրված թասը, սպառնացել է, որ դրանով կհարվածի իր գլխին ու կվնասի: Հետո ձեռքը գցել է կնոջ սեռական օրգաններին, ցավեցրել ու քերծվածքներ է պատճառել, ուժի գործադրմամբ հանել է նրա տաբատը, ներքնազգեստը ու կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:

Կինը հայտնել է, թե փորձել է դիմադրել, պաշտպանվել, բայց չի կարողացել: Սեռական հարաբերություն ունենալով՝ տղան հեռացել է: Կնոջ խոսքերով՝ իր շորերն արյունոտ էին ստացած վնասվածքներից: Ինքն անմիջապես զանգահարել է հարևանուհուն, պատմել է կատարվածը: Հարևանուհին ասել է՝ տանը նստիր ու սպասիր: Հետո նա եկել ու իրեն համոզել է ոստիկանություն դիմել…

Սերգեյի մայրը հայտնել է, թե որդին 2014 ապրիլի 15-ին իրեն ասել է, թե գնում է Արմավիրի մարզ՝ անասնապահությամբ զբաղվելու: Մի օր էլ մայրն իմացել է, որ Սերգեյին բռնել են գողության ու բռնաբարության մեղադրանքով: Մայրը համոզմունք է հայտնել, որ որդին բռնաբարություն չի կատարել, նա նման բանի ընդունակ չէ:

Գործով կատարվել է նաև դատագենետիկական փորձաքննություն, ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է Սերգեյի թողած հետքերի առկայությունը տուժող Ելենայի վարտիքի վրա…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Սերգեյ Ս.-ն կատարել է մեղսագրված արարքները՝ բռնաբարությունն ու գողությունը:

Դատարանը հաշվի է առել, որ 32-ամյա Սերգեյ Ս.-ն նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, որոնցից 3 դատվածությունները մարված կամ հանված չեն: Վերջին անգամ նա դատապարտվել էր գողության համար: Դատարանն արձանագրել է վտանգավոր ռեցիդիվի առկայությունը Սերգեյ Ս.-ի հանցավոր արարքներում:

Սերգեյ Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով ու վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում