Friday, 10 07 2026
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի

Եվրասիական միությունից պետք է մի շարք հարցերի պատասխաններ պահանջենք. Կիրո Մանոյան

Տարածաշրջանում տեղ ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանն իր զգուշությունը պետք է ցուցաբերի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:

Նա նշեց, որ տարածաշրջանի մասին խոսելով՝ չի կարելի չխոսել Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներից և այն փաստի մասին, որ հատկապես Արևմուտքը, տարածաշրջանում ազդեցիկ ուժերը չեն ցանկանում, որպեսզի Եգիպտոսում տեղի ունեցածը տեղափոխվի այլ երկրներ, այդ պատճառով փորձում են սահմանափակել այդ իրադարձությունները: Ըստ նրա՝ միայն Թուրքիան է, որ փորձում է Եգիպտոսում տեղի ունեցածը բերել նախկին վիճակին, թեև շատերը չեն հավատում, որ դա հաջողվելու է Թուրքիային: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա, բանախոսի համոզմամբ, Սիրիայում իրադարձությունները բացասական ծանր հետևանքներով լեցուն են, ռազմական որոշ գործողություններ գործող իշխանությունը հաջողել է, թեև ընդհանուր առմամբ վերջը, ելքը չի երևում:

«Դարձյալ Թուրքիան, մեկ-երկու այլ պետություններ փորձում են ստեղծել այնպիսի իրավիճակ, որը ևս միջազգային համայնքի և մնացյալ պետությունների ցանկությամբ չէ: Այստեղ ևս ճիգ կա սահմանափակել իրադարձությունները, որն առայժմ չի հաջողվում: Տեսնում ենք, որ Լիբանանում Սիրիայի իրադաձություններն իրենց վատ ազդեցությունն են ունենում: Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները տեղի հայ համայնքի վրա կանդրադառնան, ուստի Հայաստանը պետք է ունենա այնպիսի կեցվածք, որ այս կամ այն քաղաքական կողմի հետ չնույնացվի և ցանկացած երկրում կարողանա իր շահերը հետապնդել ձևավորվելիք նոր ուժերի հետ»,- նման կարծիք հայտնեց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով «Եվրասիական միություն, թե ԵՄ» երկընտրանքի շուրջ ծավալող խոսակցություններին՝ նա ասաց, որ ասվում է, թե Եվրասիական միության կողմից Հայաստանի առջև անդամակցության կտրուկ պահանջ չի դրվել, կան գործընթացներ, բանակցություններ այդ ուղղությամբ: Ըստ նրա՝ շատ կարևոր հարցեր կան ՀՀ-ի անվտանգության, ԼՂ-ի հետ կապված, որոնք մինչ այդ միությանն անդամակցելը պետք է հստակեցվեն: Մենք երաշխավորություն պետք ստանանք, որ Եվրասիական մությանը միանալու պահանջ դրվի, շատ հարցեր իրենց լուծումը պետք է ստանան, պետք է ավելի պահանջկոտ լինենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր դիտարկումների համաձայն՝ Հայաստանը փորձում է համաչափ քաղաքականության սկզբունքով առաջ շարժվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում