Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Ղազախստանը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, այնպես, որ Ադրբեջանը «պահպանի իր դեմքը»

Վիլնյուսում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման արարողությանն ընդառաջ ավելի ակտիվ են սկսում խոսել նաև Մաքսային միությանը չմիանալու պատճառների շուրջ: Հայաստանյան թերթերից մեկի հրապարակման համաձայն` Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենևին էլ պայմանավորված չէ եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ այդ հրապարակման` Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ Մաքսային միությանը, եթե չլիներ Ղազախստանի պահանջը, ըստ որի Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանն առանց Լեռնային Ղարաբաղի:

Այս մասին «Առաջին լրատվական»-ն զրուցել է Ղազախստանի Քաղաքական որոշումների ինստիտուտի վերլուծաբան Վասիլի Միսնիկի հետ: Նա նշեց, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշումը կարելի է իսկապես անվանել ադրբեջանամետ, բայց այս պնդման վերաբերյալ կան մի շարք վերապահումներ: Ըստ նրա՝առաջինն ու ամենակարևորը՝ Ղազախստանը չի ցանկանում (դա իսկապես իր հետաքրքրությունների շրջանակում չէ) ինչ-որ կերպ բարձրաձայնել իր դիրքորոշումն այս հակամարտության վերաբերյալ` կապված ՀԱՊԿ աղոտ ձևակերպումների և միջազգային այլ խաղաղապահների հետ, այսինքն՝ պաշտոնապես այս հակամարտությունում Ղազախստանը խիստ չեզոք դիրք է գրավում: Բայց, ղազախ քաղաքագետի խոսքերով, ղազախստանաադրբեջանական քաղաքական և տնտեսական կապերը, ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ձևով ստիպում են Ղազախստանին գոնե կուլիսներում աջակցություն հայտնել Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է խորհրդային միջպետական սահմանների պահպանմանը, այսինքն` Ղազախստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, քաղաքագետի խոսքերով՝ ամբողջությամբ ազնիվ մղում է:

«Այս կերպ այսօր Ղազախստանը չի կարող ֆորմալ կերպով համաձայնել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքները մտնեն Մաքսային միության կազմ: Բայց այս հարցում Ղազախստանի հիմնական առարկությունները ավելի շատ կախված են Ռուսաստանից, քան Ադրբեջանից: Եթե Ռուսաստանը կարողանա առաջարկել Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու որոշակի սխեմա, որը թույլ կտար Ադրբեջանին «պահպանել իր դեմքը», ինչպես դա եղավ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մաքսային սահմանների դեպքում, երբ Վրաստանի թույլտվությունը ձեռք բերվեց ՌԴ-ի` ԱՀԿ մտնելու համար, լավ կլինի: Եթե այդպես լինի, Ղազախստանի լուրջ դիմադրությանն արժանանալ ստիպված չենք լինի: Իհարկե, ռուս-ղազախական հարաբերություններում ևս ժամանակ առ ժամանակ պատահում են որոշակի սրացումներ, բայց նույնիսկ նման դեպքերում Ղազախստանը մաքսիմում, որ կարող է անել դա, ավելորդ անգամ ընդգծում է կովկասյան հարցերին չխառնվելու իր քաղաքականությունը՝ ի տարբերություն ՌԴ-ի: Հիմնական խնդիրը Ղազախստանի համար Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի ուժի ազդեցության ներքո չէ, այլ՝ Ղազախստանի վրա ազդելու Հայաստանի թուլության»,- մեկնաբանեց քաղաքագետը` հավելելով, թե մաքուր քաղաքականության, տնտեսության դրույթներից ելնելով՝ կարելի է ասել, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Ղազախստանի համար ընկնում է ռուս-հայկական հարաբերությունների ոլորտ, հենց որտեղ էլ հիմնական որոշումները պետք է որ կայացվեն: Եզրափակելով` մեր զրուցակիցն ասաց, որ դիտարկել Ղազախստանը որպես Մաքսային միությունում Ադրբեջանի ճնշման գործիք, ճիշտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում