ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսական կողմից ընդգծվել է ահաբեկչական և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, որոնք գնալով ավելի հանդունգն են գործում, ինչը Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում հանգեցնում է նոր զոհերի, այդ թվում՝ զինյալների կողմից քիմիական թունավորող նյութերի օգտագործման հետևանքով»,- հայտարարել են գերատեսչությունում:
Հաղորդվել է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:








































