Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին հուլիսի երկրորդ կեսին կայցելի Հարավային Կովկաս: Այդ շրջագայության շրջանակներում Կոմարովսկին այցելելու է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ:
Այցի ժամանակ նա Հարավային Կովկասի երեք երկրներում քննարկելու է երկկողմանի հարաբերություններին ու տարածաշրջանային հարցերին առնչվող խնդիրներ:
Ադրբեջանում Կոմարովսկին հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: