Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Խորենացիում հավաքվածների թվով չպետք է որոշել, թե «Սասնա ծռերի» հանդեպ համակրանքը ինչ աստիճան էր

«Ես այս իրադարձությունները զինված ապստամբություն եմ համարում»,- հետահայաց ամփոփելով 15-օրյա իրադարձությունները՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«BBC-ն հրապարակել է հարցումների արդյունքները՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ Հայաստանում համակրանքը համատարած է, ես էլ այդ նույնն եմ զգացել՝ տաքսի խանութ… ուր գնում ես, մեծագույն համակրանք կա նրանց նկատմամբ,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ համակրելով հանդերձ՝ ժողովրդական մեծ զանգվածներ չհավաքվեցին, քանի որ կա համարձակության խնդիր, հպատակության , «ինչ գործ ունեմ»- ի խնդիր: Սակայն, նրա խոսքով, հավաքվածների թվով չպետք է եզրակացնել, թե համակրանքն ինչ աստիճանի էր:

Անդրադառնալով նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությանը, կատարվածի հետ կապված նրա հնչեցրած գնահատականներին՝ Ավետիք Իշխանյանը նշեց, որ առաջին հերթին երկրի ղեկավարը շատ ավելի շփումներ պետք է ունենա հասարակության հետ և պետք է անդրադառնալով այն մտահոգություններին, անհանգստություններին, որ ունի հասարակությունը՝ նա պետք է ուղերձով դիմի, հանդիպումներ կազմակերպի հասարակության տարբեր շրջանակների հետ, ոչ միայն իր շրջապատի հետ, մեծ մամուլի ասուլիս հրավիրի, որին ոչ միայն իրեն ենթակա, այլ նաև մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրված կլինեն, և պետք է պատասխանի հանրությանը հուզող հարցերին. «Ս. Սարգսյանն այդ պրակտիկան չունի: Այն մասին, թե ինչ է մտածում Ս. Սարգսյանը, որպես կանոն, մենք իմանում ենք  ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստից հետո՝ Շարմազանովի ներկայացրած կարճ հաղորդումով: Ս. Սարգսյանը իր մտահոգությունները կիսում է իր թիմի հետ, կարծես թե հասարակությունը գոյություն չունի: ՀՀ նախագահը կարծես թե միայն ՀՀԿ-ի նախագահն է: Ապրիլյան պատերազմից հետո բոլորը սպասում էին նախագահի խոսքին, ոչինչ չլսեցինք, վերջին իրադարձությունների ժամանակ ևս մենք չլսեցինք մտահոգ խոսք ՀՀ նախագահի կողմից:

«Նախագահի երեկվա ելույթը ուղղված չէր հանրությանը, այն ուղղված էր իր կողմնակիցներին, նրանց, ովքեր աջակցել են իրեն, և երբ խոսում էր Ազգային համաձայնության կառավարության մասին, դա նշանակում էր, որ նա խոստանում է՝ հետագայում իր աջակիցները պաշտոններ, մանդատներ, շքանշաններ կստանան:

Մեկ այլ ուղերձ ևս կար. միանգամից, առանց դատարանի որոշման, նախագահը կատարվածը համարեց ահաբեկչություն և «Սասնա ծռեր»- ին ահաբեկիչներ: Դա նշանակում է, որ ինքն այդպես է որոշել և արդեն հանձնարարականներ է տվել այդպես բնորոշել, ինչպես որ Շանթ Հարությունյանի դատը դեռ չէր եղել, նրան անվանեց քրեական հանցագործ»- ընդգծեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը նկատեց. «Եթե այլ երկրներում, որտեղ նույնպես դատախազությունը տարանջատված չէ իշխանությունից, ղեկավարները ձևեր են թափում, իբրև թե անկախ է, ապա Ս. Սարգսյանը ձևեր չի թափում, նա միանգամից ներկայացնում է, որ ամեն ինչ իրենից է կախված, ամեն ինչը գտնվում է նույն ձեռքում՝ և՛ Գործադիր, և՛ Դատական, և՛ Օրենսդիր իշխանությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում