Wednesday, 15 07 2026
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

Եթե նորմալ քաղաքական գործընթացներով չի կարող հարց լուծվել, նոր «Սասնա ծռեր» կծնվեն. Րաֆֆի Հովհաննիսյան

«Այն ժամանակահատվածում, երբ մեր երկիրը գտնվում է իր նորագույն պատմության ամենածայրահեղ ճգնաժամում, և այդ ճգնաժամը վերաբերում է թե՛ իշխանական համակարգին, թե՛ հասարակությանը, թե՛ պետության հեռանկարին, մենք առաջարկում ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է նորարար, օրիգինալ հանրային մի դիսկուրս այսօրվա վիճակի և ելքերի մասին,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես սկսեց իր ելույթն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«25 տարի ձևակերպումներ ենք տվել, բայց այն վիճակը, որ այսօր է ստեղծվել, աննախադեպ է, և ունենք իշխանություն, որ կրում է երկնագույն կամ մանուշակագույն փողկապներ և խոսում է խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը նշանակում է հանցագործ կառավարման համակարգ, այդպես արտասանված այդ խաղաղությունը՝ լինի մեր երկրում, թե հարևան երկրում, նշանակում է թալանված ժողովուրդ, արտագաղթ, աղքատություն, հիմա՝ ապօրինի իշխանություն, Հայաստան, որ աշխարհի աչքի առաջ ջարդում է լրագրողներին, որ խաղաղ ցուցարարներին առանց դրդապատճառի բանտարկում է, ձերբակալում է: Խոսքն այսօր ամենևին Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի մասին չէ միայն, նրանք մեր հպարտ հայրենակիցներն են, մենք շատ հպարտ ենք նրանցով, այդ խաղաղ ցույցին մասնակցելու համար իրենց և իրենց ընտանիքներին սպառնում են ճաղերի հետևում 4-10 տարի բանտարկել…

Ես հիմա չեմ ընդգծի, որ սա ուղղված է կոնկրետ «Ժառանգության»-ը՝ նախընտրական շրջանում, «ժառանգություն»-ը տեսել է նման օրեր ու եղանակներ, սա շատ ավելի լայն և խոր խնդիր է, և շատ մտահոգ ենք: Եվ հերթական անգամ հարց ենք տալիս. «Սա՞ է այն վարքը, այն վերաբերմունքը, որին արժանի է քաղաքացին մեր երկրում՝ ազատ, անկախ Հայաստանում, սա՞ է հայոց երազանքը, պիտի հանդուրժե՞նք սա մեր երկրում և միջազգային հանրությունում: Կարծում ենք, որ հայ մարդը, շարքային քաղաքացին և լրագրողը ասում են՝ ո՛չ, այսպես չենք կարող հանդուրժել, որովհետև այստեղ չկա ոչ միայն հայոց երազանք, այլ նաև չկա հայոց պետականություն, չկա հայի սահմանադրություն, չկա հեռանկար, կա մի տարածք և ուրիշ ոչինչ:

Դրա համար առաջին հերթին մենք առաջարկում ենք յուրաքանչյուր հայաստանցուն և հային Երևանից մինչև Արցախ և մինչև սփյուռք՝ զորակցության, սոլիդարության սկզբունքը, և եթե հայ ժողովրդը և իր ստվար զանգվածները կանգնեցին սոլիդարության, զորակցության՝ Սասնա ծռեր խմբին, Պավլիկի, Միայնակ Գայլի և մյուս տղաների հետ՝ որպես հակաահաբեկիչ, ուրեմն մենք հիմա արդեն հերթով մեր զորակցությունը հայտնում ենք Արմենին, Ալեքին, Դավիթին, Հովսեփին և բոլոր նրանց, ովքեր այսօր դարձել են ՀՀ նորագույն քաղաքական բանտարկյանլները՝ ՀՀԿ-ի, իր ղեկավարության՝ գեղեցիկ փողկապ հագնող ղեկավարների հրահանգով, որոնք աղերս չունեն Հայաստանի և հայկական շահի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունը, ինքը նամակ է ուղարկել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, սեպտեմբերին էլ պատրաստվում է հանդիպել նրանց հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց Սփյուռքին՝ հանգիստ չնայել այս իրավիճակին։ Նա կրկնեց, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ՀՀ ոստիկանապետը պետք է պաշտոնանկ արվի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ հիմա նժարի վրա է մեր պետականությունը։ « «Անուն և հասցե ունեն նրանք, որոնք ոստիկաններին ուղարկել էին իրենց քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրականացնելու… Ես պահանջում եմ նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Եթե նորմալ քաղաքական գործընթացներով չի կարող հարց լուծվել, այդ ժամանակ կծնվեն «Սասնա ծռերը»: Մենք կունենանք նոր «Սասնա ծռեր», և այդ ծռերից մեկը կարող եմ լինել ես»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում