Friday, 10 07 2026
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Վատ սովորություններ, որոնք նույնիսկ օգտակար են առողջության համար

newsyou.info-ն ներկայացնում է որոշ վատ սովորություններ, որոնք նույնիսկ օգտակար են առողջության համար:

Փութկոտություն
Օգնում է կալորիաներ այրել
Փութկոտությունը վազքի, քայլքի, մաքրության պես կարելի է համարել կալորիաներ այրելու միջոց: Տեղը չնստող մարդը դատարկ տեղը օրական կարող է այրել բառացիորեն 350 կկալորիա՝ կարծում են Արիզոնայի ճարպակալման հարցերով փորձագետները: Սա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն հանգիստ և հավասարակշռված մարդկանց՝ դուք մշտապես շարժման մեջ եք լինում:

Մաստակ ծամել
Օգնում է ակտիվացնել մտածողությունը
Բժիշկ Քին-յա Կուբոն պնդում է՝ մաստակ ծամելը բարձրացնում է արյան մեջ թթվածնի մակարդակը՝ այդպիսով ակտիվացնելով գործընթացներն ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է ճանաչողական գործառույթի և մտապահման համար:

Տեսախաղեր
Օգնում են մեղմացնել ցավը
Դա կարող է նվազեցնել ֆիզիկական ցավը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդ երեխաները թեթևություն են զգացել տեսախաղերի ժամանակ: Բժիշկների պնդմամբ՝ խաղերը կարող են նվազեցնել ցավը այրվածքների և մեջքի ցավի դեպքում:

Խլինք ուտել
Ամրապնդում է իմունային համակարգը (ենթադրաբար)
Ավստրիացի թոքաբան Ֆրիդրիխ Բիսշենգերը պնդում է, որ խլինք ուտելը շատ օգտակար սովորություն է, քանի որ քիփը ֆիլտր է, որը չի թողնում օրգանիզմ անցնեն հիվանդության մանրէներ: Երբ երեխան խլինքը քթից հանում և ուտում է, դա անցնում է աղիներ և գործում է որպես դեղ կամ պատվաստում: Ճիշտ է, հիպոթեզը դեռ հաստատման կարիք ունի:

Երևակայություններ
Օգնում են լուծել խնդիրները
Պրոֆեսոր Կալինա Քրիստոֆը հրապարակված աշխատանքում պնդում է, որ ոչ մի երևակայություն անօգուտ չի լինում: Երազկոտությունն ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ոչ միայն երևակայության, այլև խնդիրների լուծման համար:

Հայհոյանք
Օգնում է թեթևացնել ցավը և վերացնել աշխատանքային սթրեսը
Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանի բժիշկ Ռիչարդ Սթիվենսի ղեկավարությամբ փորձի ընթացքում մարդկանց առաջարկել են դիմանալ ցավին՝ ձեռքը մտցնելով սառույցով ջրի մեջ: Նրանք, ովքեր այդ ընթացքում հայհոյել են, ավելի լավ և 3 անգամ երկար են դիմացել ցավին, քան փորձի չհայհոյող մասնակիցները:

Թափթփվածություն
Օգնում է մեծացնել ստեղծագործական ներուժը
Բժիշկ Քեթլին Վոխսը և նրա գործընկերները Մինեսոտայի համալսարանից ցույց են տվել, որ թափթփվածությունը լավ է ազդում կրեատիվության վրա: Փորձի ընթացքում պարզվել է, որ կեղտոտ միջավայրում գտնվող մարդիկ 28%-ով ավելի կրեատիվ են եղել, քան առաջադրանքները ստերիլ մաքուր միջավայրում կատարածները:

Անկողնում թավալվել
Նվազեցնում է սրտի նոպաների և կաթվածների հավանականությունը
Ճապոնացի բժիշկ Մայուկո Կադոնոյի խոսքով՝ վաղ վեր կենալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ սրտի առողջության համար: Նա մի շարք ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ նրանք, ովքեր վաղ են արթնանում և միանգամից սկսում են ակտիվությունը, 1,7 անգամ ավելի հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, նրանց մոտ երկու անգամ մեծ է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, քան նրանց, ովքեր սահմանվածից 2-3 ժամ ավելի են քնում և չեն շտապում առավոտից աշխատել:

Բամբասանք
Ամրապնդում է ընկերությունը և հանում սթրեսը
Հոգեբանների խոսքով՝ բամբասանքը նպաստում է ինքնագնահատականի ամրապնդմանը, հնարավորություն է տալիս կապեր հաստատել այլ մարդկանց հետ և հաճախ ամրացնում է ընկերությունը:

Զկռտոց և գազեր բաց թողնել
Վերացնում է որովայնի փքվածությունը
Բրիտանացի բժիշկ Նիք Ռիդն ասում է. «Եթե դուք չեք զկռտում, և գազերը մնում են ստամոքսում, դրա հետևանքով կերակրափողը ստամոքսից անջատող փականը կարող է թուլանալ, և ստամոքսաթթուն կերակրափողով բարձրանում է վեր՝ առաջացնելով այրոց: Գազեր բաց թողնելով՝ մենք ազատվում ենք աղիների օդից: Դա չանելը կարող է ցավ առաջացնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում