Friday, 10 07 2026
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

«Իշխանափոխությունը լինելու է պետության կործանման շնորհիվ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

 – Պարոն Զոլյան, Երևանի ավագանու ընտրություններից հետո շարունակո՞ւմ եք հետևել քաղաքական իրադարձություններին, ի՞նչ տպավորություն ունեք։ Ձեզ քաղաքականության մեջ տեսնու՞մ եք:

 – Այո՛, հետևում եմ, բայց առայժմ չեմ տեսնում, թե ինչ կարելի է անել քաղաքականության մեջ: Հասկանալի է՝ ինչ պետք է արվի, բայց իմ անելիքները հստակ չեմ պատկերացնում: Ելքեր կան, բայց փաստորեն Հայաստանն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած և, իհարկե, փոփոխության հասնել կարելի է միայն իշխանափոխության միջոցով, որովհետև այսօրվա իշխող ռեժիմն ի վիճակի չէ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել: Մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած՝ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության առումով:

 – Ի՞նչ խնդիրներ եք մասնավորապես տեսնում:

 – Հայաստանում ճգնաժամը խորանում է. այսօր ոչ թե արտագաղթի խնդիր կա՝ այլ դեպոպուլյացիայի, այսինքն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկիրը դադարում է պետություն լինելուց: Մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանություններն ի վիճակի չեն դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Մենք դա տեսանք և՛ Սաֆարովի գործի հետ կապված, և՛ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված։ Այսօրվա իշխանություններն անզոր են որևէ հարց լուծել: Դրա հետ մեկտեղ էլ կախվածությունը դրսից մեծանում է, իսկ տնտեսությունը քանի գնում, այնքան ավելի լուրջ իրավիճակում է հայտնվում, առաջընթաց բացարձակ չկա:

 – Ասացիք իշխանափոխության միջոցով հնարավոր է հասնել փոփոխության. փաստորեն ընտրությունների միջոցով հնարավոր չեղավ հասնել իշխանափոխության, մինչև 2017-2018 թվականները դրան հասնելու ելք տեսնու՞մ եք:

 – Իշխանափոխությունը նպատակ չէ, ես հիմա պետության քայքայում եմ տեսնում: Դա պարզապես խոսքեր չեն․ մենք մարտահրավերներին ի վճակի չենք պատասխանել։ Իշխանափոխությունը լինելու է ուղղակի պետության կործանման շնորհիվ, որևէ լավ բան ես այսօր չեմ տեսնում, որևէ այլ բան որով կարելի է այսօր իրավիճակ փոխել, ես չեմ տեսնում: Փաստորեն դա է ուրվագծվում։ Չեմ ուզում վատ կանխատեսում անել, այլ եղանակներ կարելի է հաշվարկել, բայց դրանք իրատեսական չեն:

 – Իսկ ընդդիմության մեջ որևէ ուժ չե՞ք տեսնում, որը կարող է իրավիճակ փոխել:

 – Այսօր դասական քաղաքականության մեջ միջանկյալ շրջան է, նրանք որևէ ձևով չեն կարողանում արդարացնել իրենց գործունեությունը, իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, ապա նույնպես այն չէ։ Ընդհանրապես ասպարեզում, բացի իշխող ռեժմից, որևէ այլ կազմակերպված ուժ գոյություն չունի:

 – Իսկ չե՞ք կարծում, որ ընդդիմության չգոյության հետ մեկտեղ իշխող ռեժիմում էլ կա պառակտում և տարանջատումներ, առհասարակ ռեժմը թուլացած վիճակում չէ՞, ՎՊ զեկույցի հետ կապված աղմուկը և տարակարծությունները․․․

 – Հետևել եմ, ճիշտ է, բայց մեկուկես ամիս դրսում եմ եղել: Մի բան կարող եմ ասել՝ փոխանակ հստակ պատասխանեն՝ գողություն եղե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները գողեր են, ավազակներ, թե ոչ, քննարկվում է, որ թերթը ոնց է հրապարակել, ինչո՞ւ է հրապարակել: Այսինքն հիմնական հարցը հետևյալն է՝ ո՞վ է մեզ ղեկավարում՝ թալանչիների ավազակախո՞ւմբ, խաբեբաների խո՞ւմբ, և ի՞նչ շահեր են հետապնդում: Այլ խնդիր չկա, ուղղակի ռեսուրսները պակասում են, տնտեսությունը կրախի առաջ է կանգնած։ Ախորժակները մեծանում է, բոլորին, այսպես ասած, փայաբաժին չի հասնում: Նախևառաջ պետք է պատասխանել հիմնական հարցին՝ ի՞նչ է տեղի ունեցել, ո՞վ է գողացել և ոչ թե 200 միլիոն են գողացե՞լ, թե՞ 700:

 – Այնուամենայնիվ, թուլացած իշխանություն չե՞ք տեսնում, և այնպիսի իրավիճակ, որից ընդդիմությունը պարտավոր էր օգտվել:

 – Թուլությունը ես հասկանում եմ հետևյալ կերպ՝ ինչքանով է իշխանությունն ի վիճակի պատասխանել արտաքին մարտահրավերներին՝ տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության ոլորտում, փաստորեն դա տեղի չի ունեցել: Իշխանությունը ցույց է տալիս, որ ինքը, ոստիկանական մահակներից բացի, ոչ մի այլ պաշար չունի: Ի սկզբանե նա եղել է բավականին թույլ՝ որպես իշխանություն:

 – Իսկ հնարավո՞ր է արտաքին մարտահրավերներին չդիմակայելու պատճառով ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը հրաժարական տա։ Կա՞ն ուժեր, որոնք կօգտվեն այդ իրավիճակից, գուցե նախկին նախագահներից որևէ մե՞կը:

 – Իհարկե, կան ուժեր, որ կօգտվեն, բայց արտաքին ուժերին էլ բավականին ձեռնտու է նման իշխանություն ունենալը, որպեսզի կատարեն այն, ինչ իրենց կպարտադրեն: Այդ ուժերին բացարձակ ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխեն կարող ուժեր:

 – Կարծում եք՝ գործող իշխանությունները ձեռնտո՞ւ են դրսին:

 – Բնական է, որովհետև նրանք որևէ ձևով ի վիճակի չեն խոչընդոտել այն գործընթացներին, որ նախագծել են դրսի ուժերը: Պատմությունն է ցույց տալիս, թե ինչպես են կարողացել կիսել Հայաստանը, ինչեր են արել առհասարակ: Բայց չգիտեմ, թե քաղաքական, տնտեսական համակարգը ինչ է փորձել անել, որ այսպիսի բան հանկարծ չլինի: Ցավոք սրտի, ավելի լուրջ մարտահրավերների մենք այսօր ի վիճակի չենք պատասխանել և հույսը դրել ենք նրա վրա, որ շահերի բախում կլինի և մեր խնդիրները մեր փոխարեն կլուծեն։ Նման բան չի լինի:

 – Պարոն Զոլյան, իսկ ի՞նչ եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման հետ։ Դուք էլ էիք ակտիվ մասնակցում հանրահավաքներին, կարելի՞ է ասել, որ ձախողեցին:

 – Ես ասում եմ՝ մեկուկես ամիս այստեղ չեմ եղել, ես ոչ թե կուսակցության անդամ եմ եղել, այլ ուղղակի աջակցել եմ։ Իմ մասնակցությունը եղել է այդ պահի համար: Եթե այդ շարժումը ինչ-որ լրջագույն նախաձեռնություններով հանդես գա, ես նորից կմիանամ։ Ես այս պահին իսկապես չգիտեմ, թե ինչ վիճակ է այնտեղ:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում