Անգլիական «Լիվերպուլ»-ի կենտրոնական պաշտպան Մամադու Սակոյի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Որևէ կապ չեմ հաստատել «Ռոմա»-ի հետ: Կարծում եմ՝ այս պահին իրատեսական չէ Սակոյի՝ «Լիվերպուլ»-ից հեռանալը:
Սակոն խնդիրներ չունի Կլոպի հետ և չի պատրաստվում հեռանալ «Լիվերպուլ»-ից», – հայտարարել է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական «Ռոմա»-ն բանակցություններ է վարում «Լիվերպուլ»-ի հետ Մամադու Սակոյի վարձակալության նպատակով:







































