Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Իրավապահ մարմիններն ունեն վստահության վերականգնման խնդիր. ՄԻՊ Արման Թաթոյան

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ այս օրերին աշխատել են շուրջօրյա արտակարգ ռեժիմով, իսկ երեկ գիշերվանից սկսած՝ ստացել են 18 ահազանգ:

ՀՀ օմբուդսմենը, գնահատելով երեկ գիշերը տեղի ունեցած դեպքերը, երբ ոստիկանությունը խաղաղ բնակիչներին բռնի ուժով բերման էր ենթարկում, ասաց. «Մենք շատ կարևորում ենք հավաքների խաղաղ բնույթը»՝ հավելելով, որ ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն անձի իրավունքի իրականացմանը ցուցաբերել որևէ անհիմն միջամտություն, առավել ևս դիմել բռնությունների:

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չափազանց կարևորում է պետական մարմինների կողմից պարբերական և համակարգված տեղեկատվության տարածումը իրենց կատարած աշխատանքի մասին:

Արման Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ հուլիսի 18-22-ը ՄԻՊ գրասենյակը ստացել է 114 դիմում-բողոք, իսկ դեպքերից մեկն էլ ուղարկվել է դատախազություն՝ քրեական հետապնդման հարցը քննարկելու նպատակով: «Այսպիսի բարդ իրավիճակներում հատկապես պաշտպանության են ենթակա լրագրողները»,- ասաց նա՝ նշելով, որ նրանց աշխատանքը նպաստում է հանդարտությանը, հարցի խաղաղ հանգուցալուծմանը:

«Այս իրավիճակում մեր դիտարկումները ցույց են տվել, որ ունենք քրեական հետապնդման մարմինների նկատմամբ վստահության ապահովման խնդիր»,- նշեց ՄԻՊ-ը՝ կարևորելով այս խնդրի լուծմանն ուղղված քայլերը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով նախ պետք է կասեցվեն խոշտանգման, բռնության մեջ մեղադրվող կամ կասկածվող ոստիկանության ծառայողների լիազորությունները՝ մինչև վարույթների ավարտը, այդ գործերի քննությանը ներգրավվեն ենթադրյալ տուժողները, ապահովվի հրապարակայնության բարձր աստիճան՝ անգամ նախաքննության գաղտնիքի պահանջի առկայության պայմաններում, հանրությանը պարբերաբար մատուցվեն համակարգված տեղեկություններ. «Սա ընդհանուր առմամբ մթնոլորտի դրական ֆոն ապահովելու կարևոր գործոն է»:

Դիտարկմանը՝ ՊՊԾ գնդում և նրա շուրջը եղած թնջուկը նորանշանակ Պաշտպանի քննությունն էր, որը հանձնելու խնդիր է դրված Օմբուդսմենի առջև, Արման Թաթոյանն ասաց. «Ես ունեմ իմ առջև դրված խնդիրներ, և մենք աշխատում ենք Մարդու իրավունքի պաշտպանի կարգավիճակի բոլոր հնարավորություններով: Չկա որևէ հարց, որին մենք անդրադարձած չլինենք: Ինչ վերաբերում է տղաներին սնունդ հասցնելուն, մարդկային առումով ես հասկանում եմ այդ առաջարկությունները, բայց ես, որպես ՄԻՊ, ունեմ կոնկրետ կարգավիճակ և լիազորությունների կոնկրետ շրջանակ: Երբ պատանդներ այլևս չկային, և սննդի հարցը բարձրացվեց, իրավիճակը բոլորովին այլ էր»:

Ինչ վերաբերում է Խորենացի փողոցում գտնվող բնակիչներին գազից, էլեկտրաէնեգիայից զրկելուն և նրանց տեղաշարժի սահմանափակմանը, Օմբուդսմենն ասաց. «Սա արդեն կարևոր է: Սարի թաղում լարվածությունն առաջացել էր տրանսպորտի բացակայությունից: Ուստի ես կարծում եմ՝ անվտանգության խնդիրների ապահովմանը զուգահեռ պետք է հաշվի առնել նաև այդ մարդկանց շահերը, որպեսզի լարվածության ավելորդ օջախներ չստեղծվեն»:

Արման Թաթոյանը անթույլատրելի է համարում մարդկանց բերման ենթարկելը՝ առանց կոնկրետացնելու կոնկրետ իրավախախտման հատկանիշները. «Յուրաքանչյուր նման դեպքում պետությունը պետք է պատրաստ լինի դրանք հիմնավորելու: Մեր տվյալներով՝ այսօր առավոտյան բաց են թողնվել գիշերը բերման ենթարկվածները: Մենք նաև պատրաստվում ենք կոնկրետ այս դեպքերի առնչությամբ ներկայացնել հրապարակային հաշվետվություն»:

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակը ոստիկանության հետ համագործակցելու խնդիր չունի՝ չկա որևէ խոչընդոտ. «Մենք հանդես ենք գալիս նաև կոնկրետ առաջարկներով. քաղաքացուն պետք է հարգել, ինչը կնպաստի պետություն-քաղաքացի փոխադարձ կապին: Ուստի ես աշխատում եմ ներկայացնել ինստիտուցիոնալ առաջարկներ, որովհետև ՄԻՊ-ի հիմնական աշխատանքը ոչ թե անհատական բողոքներն են, այլ կանխարգելիչ գործունեությունը»:

Մեր զրուցակիցը խոստովանեց, որ լինելով պետական ապարատի մաս՝ ՄԻՊ գրասենյակը խնդիր ունի ապահովելու հասարակության վստահությունը, և այդ նպատակով իրենք աշխատել են առավելագույնս թափանցիկ. «Սակայն պետք է ՄԻՊ-ի հնարավորությունների և կարգավիճակի վերաբերյալ պատկերացումը լինի ճիշտ, որպեսզի ակնկալիքները ևս ճիշտ ձևավորվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում