Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

«Առաքելություն» կուսակցության հայտարարությունը

Գրեթե 10 օր է, ինչ հանրապետությունում տիրում է քաղաքական աննախադեպ իրավիճակ: Ապստամբների կողմից ՊՊԾ գնդի գրավումն ինչպես իշխանության, այնպես էլ մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջին պահին որակվեց որպես ահաբեկչություն: Ապստամբների կողմից հետագա գործողությունները սակայն, ապացուցեցին, որ որևէ ահաբեկչություն չկա, գործողությունը բացառապես քաղաքական է: Ի դեպ, տեղի ունեցածը նաև Քրեական օրենսգրքով չի համարվում ահաբեկչություն: Խմբի կողմից ոստիկանների ազատ արձակումը մեկ անգամ ևս փաստում է իրավիճակի խաղաղ լուծման պատրաստակամությունը, ներկայումս խմբի զինված լինելը չի վտանգում մարդկանց կյանքն և առողջությունը: Ընդ որում, արդեն մի քանի օր է հանրահավաքները կրում են բացառապես խաղաղ բնույթ, զերծ են որևէ միջադեպերից:

«Առաքելություն» կուսակցությունն աջակցություն է հայտնում Խորենացի փողոցի խաղաղ հավաքներին՝ նպաստելու համար իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ու քաղաքական հասունացած փոփոխություններին:

Իրավիճակի խաղաղ հանգուցալուծման որոշումը, կարծում ենք, իշխանությունների կողմից չի վերանայվի, կարվի առավելագույնն՝ առանց բախումների արդյունքի հասնելու համար։

Միևնույն ժամանակ, որպես պահանջների քննարկում, առաջարկում ենք հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական համագործակցության պայմանագրի կնքում՝ համաձայն որի, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքի անվտանգությունը ապահովվում է ՀՀ ԶՈՒ կողմից: ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ գտնվող ՀՀ և ԼՂՀ տարածքներից ԶՈՒ ամբողջական/ մասնակի դուրս բերման մասին որոշումը կայացնում է գերագույն գլխավոր հրամանատարը` որոշումը հանրաքվեով հաստատվելու դեպքում: Պայմանագիրը ներկայացվում է հանրաքվեի, փոփոխությունները կատարվում են բացառապես հանրաքվեով, ուժի մեջ է անժամկետ:

ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին առնվազն մեկ տարի ժամկետով քաղաքական բանտարկյալների խափանման միջոցի փոփոխման միջնորդությամբ՝ հանրապետությունից չբացակայելու պայմանով, այդ ընթացքում գործերի վերանայում և արդարացում:

ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին՝ապստամբների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առնվազն մեկ տարի ժամկետով հանրապետությունից չբացակսյելու խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝այդ ընթացքում գործի քննում:

Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխության կատարում՝ ուժային կառույցներն ընդգրկելով Կառավարության կազմում։

Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարց իշխանությունները դեռևս չեն ուզում քննարկել՝ Կառավարության հրաժարականի քննարկում՝ ձևավորելու համար նոր, տարբեր ուժերի կողմից բաղկացած Ազգային համաձայնության Կառավարության, որը հրատապ լուծում կտա սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև կկազմակերպի խորհրդարանական ընտրություններ։

Համոզված ենք, նշվածը զերծ կպահի հետագա բախումներից, կնպաստի Արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքերի ուժեղացմանը:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում