Ճապոնիայից Pokemon GO-ի խաղացողները նկատել են, որ իրենց տնային կենդանիները ընդունակ են «տեսնելու» գրպանի հրեշներին այն տեղերում, որտեղ նրանք արտացոլվում են սմաթֆոնների էկրանին:
Ինչպես գրում է Mashable-ը, երկրում ծրագրի գործարկումից հետո սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ, որտեղ տնային կենդանիները նայում են վիրտուալ հերոսների ուղղությամբ:
Լուսանկարների հեղինակները կատակով նշում են, որ կերպարներին տեսնելու կենդանիների ընդունակությունը ապացուցում է իրական պոկեմոնների գոյությունը: