Avon կոսմետիկական ընկերությունը համաձայնել է 85 մլն դոլարով վաճառել Silpada Designs ոսկերչական զարդեր արտադրողին, որը վերջերս է ստեղծվել Rhinestone Holdings Inc.-ի կողմից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Այդ գումարը կազմում է 2010 թվականին ընկերության գնման համար վճարված գումարի 1/7 մասը:
Avon-ը Silpada-ն ձեռք էր բերել 2010 թվականի հուլիսին՝ մոտ 650 մլն դոլարով, ընդլայնելու իր արտադրական շարքը: Գործարքի պահին ոսկերչական ընկերության վաճառքը կազմել է տարեկան 230 մլն դոլար, իսկ անցած տարի ընկել՝ հասնելով 155 մլն դոլարի:
Ներկայում Avon-ի արտադրանքներն իրացվում են աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ընկերության ապրանքների տարեկան վաճառքը կազմում է 10 մլրդ դոլար:









































