Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ղարաբաղյան կարգավորման նոր հանգրվանային հարթակը

ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը, որը երեկ մեկնարկել է Լեհաստանի մայրաքաղաքում, ըստ էության հավակնում է դառնալ նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվ այս փուլի հանգրվաններից մեկը: Լեհաստան են մեկնել և Սերժ Սարգսյանը, և Իլհամ Ալիևը: Նրանց միջև հանդիպում չի նախատեսվում, սակայն նրանց հետ առանձին հանդիպումներ են ունենում Ղարաբաղյան կարգավորման միջնորդները, իսկ ավելի շուտ՝ նրանցից ամերիկյան կողմը:

Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էլ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչ են քննարկվել այդ հանդիպումներում՝ բնականաբար, պաշտոնական հաղորդագրություններից շատ քիչ բան է հնարավոր կռահել:

Միաժամանակ հետաքրքրական է, որ ՆԱՏՕ-ի հարթակն այս առումով հերթական անգամ ամերիկյան կողմի համար դառնում է Ղարաբաղյան կարգավորման հանգրվանային հարթակ: Մասնավորապես, նախորդ գագաթնաժողովում, որ 2014 թվականին տեղի ունեցավ Ուելսի Նյուպորտ քաղաքում, ԱՄՆ-ը կազմակերպեց Սարգսյան-Ալիև հանդիպում: Ի դեպ, այդ հանդիպումն ըստ էության կարևորություն ստացավ այն առումով, որ կարգավորման նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Հետագայում, իհարկե, եղան լարվածության նոր փուլեր, որոնք նաև որոշակիորեն խախտեցին կարգավորման գործընթացում միջնորդական այդ նոր ստատուս քվոն, սակայն ընդհանուր տրամաբանության մեջ շրջանառության մեջ մտավ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցը, որը հասավ մինչև Վաշինգտոն, որտեղ հրավիրվեց Ադրբեջանի նախագահը արդեն միջուկային անվտանգության գագաթնաժողովի առիթով:

Փորձագետները արձանագրում էին, որ այդ շրջանակում ԱՄՆ-ը մտադիր է Ալիևի հետ բավական կոշտ խոսել հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ: Ադրբեջանը և այդ մեխանիզմներին ընդդիմացող Ռուսաստանը գնացին վա-բանկ և նախաձեռնեցին ապրիլյան ագրեսիան: Դա չստացվեց՝ հայկական բանակի հերոսության շնորհիվ: Սկսվեց Վիեննայի գործընթացը, որում արդեն հրադադարի մեխանիզմների հարցը պաշտոնապես բերվեց օրակարգ: Դրան հաջորդեց Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, որից հետո որոշակի լղոզվածություն առաջացավ այդ հարցում:

Եվ ահա, ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը ամերիկյան կողմը, որ Վիեննայի օրակարգի նախաձեռնողն էր, հերթական անգամ դարձնում է Ղարաբաղյան կարգավորման հանգրվան: Սա հետաքրքրական է և՛ Վիեննայի օրակարգի շեշտադրման իմաստով, որը ողջունելի է Հայաստանի համար, և՛ թե այն իմաստով, որ ՆԱՏՕ-ն փաստորեն անուղղակիորեն այսպիսով ներգրավվում է Ղարաբաղյան գործընթացում՝ համենայնդեպս, ոչ ֆորմալ իմաստով դառնալով գործընթացի հարթակներից մեկը:

Եվ այստեղ հետաքրքրական է դառնում այն, թե արդյոք սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ ՆԱՏՕ-ի՝ արդեն պաշտոնական մոտեցումների վրա: Այսինքն՝ այս իմաստով վարշավյան գագաթնաժողովում ընդհանուր առմամբ գլոբալ անվտանգության որոշումներ դիտարկելու համար հավաքված դաշինքը արդյոք կարո՞ղ է սույն համատեքստում նոր մոտեցումներ ձևավորել նաև Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Դա պարզ կլինի շատ մոտ ապագայում, երբ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը հրապարակի իր ավանդական ամփոփիչ կոմյունիկեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը երեկ հայտարարել է, որ դրանում կլինի անդրադարձ Ղարաբաղյան հարցին: Հետաքրքիր է՝ կտարբերվի՞ այդ անդրադարձը ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովների անդրադարձներից, որոնք ընդհանուր առմամբ կրել են ընդհանրական բնույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում