Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Հեղեղումներից վնասվել են Ապարանի բնակիչների տները, այգիները, հողամասերը, բերքը

Ճշտվում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հուլիսի 6-ին հեղեղումների հետևանքով հասցված վնասի չափը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ապարանքի փոխքաղաքապետ Ժորա Երեմյանը, վնասի չափը ճշտելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը տեղում աշխատում է:

«Հուլիսի 6-ին ամբողջ օրը զբաղված էինք ջրի հունը փոխելով, այսօր նոր կարողանում ենք դեպքի վայրում լինել` գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վնաս է հասցվել: Սելավատարերն ամբողջությամբ լցվել էին, և դրանց տարողունակությունը այլևս չէր բավականացնում,  հետևաբար ջուրը հոսել է քաղաք ու լցվել բնակելի տները»,-ասաց Ժորա Երեմյանը:

Թեպետ հանձնաժողովը դեռ արձանագրում է վնասը, սակայն Ժորա Երեմյանը փոխանցեց, որ և’ բնակիչներն են տուժել, և’ ենթակառուցվածքներն են վնասվել:

Մասնավորապես` բնակիչների տները, այգիները, հողամասերը, բերքը, գոմերում եղած անասունները: Դրանից բացի, որոշ տեղերում վնասվել են փողոցները:

«Ահավոր հորդառատ անձրև էր: Այս տարի աննախադեպ անձրևներ են, գրեթե ամեն օր անձրև է գալիս, նման բան չէր եղել: Երեք ամիս է անձրև է գալիս: Այնպիսի իրավիճակ է, որ հողը ներծծելու տեղ էլ չունի, որ եկած ջուրը վերցնի, թեկուզ 10 րոպե էլ անձրև է գալիս, եկած անձրևը հողի մակերեսով հոսում է: Իմ կարծիքով, նորմայից ավելի անձրև է եկել»,-ասաց փոխքաղաքապետը:

Նշենք, որ Ապարանում հեղեղումներից հասցված վնասի չափը պարզ կլինի առաջիկա օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում