Մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների հարցով խորհրդական Երանուհի Թումանյանցը այսօր այցելել են Լուսակերտի զորամաս և զրուցել 4 օր շարունակ զորամասը լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու հետ:
jfhr.am-ի փոխանցմամբ՝ Պաշտպանի խորհրդականի փոխանցմամբ առանձնազրույցի ժամանակ զինծառայողն ասել է, որ իր նկատմամբ բռնության կամ խոշտանգման դեպք չի եղել, սակայն չի կարողացել հստակ պարզաբանումներ տալ իր կողմից զորամասը լքելու պատճառների մասին:
Իսկ զորամասի հրամանատարը նշել է, որ սերժանտ Հայրունին հանդիսանում է լավագույն զինծառայողներից մեկը, ով երբեք գանգատ չի ներկայացրել և որևէ խնդիր չի ունեցել զորամասում:
Նշենք, որ զինծառայողն այսօր առավոտյան ինքնակամ էր ներկայացել զորամաս: Զորամասը լքելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամանակով:
Պաշտպանի խորհրդականը նշում է, որ հետևելու են գործի հետագա զարգացումներին:





































