Ֆիլիպինցի նկարազարդող Քերբի Ռոզանեսի նկարներն իսկական գլուխկոտրուկներ են, որոնք լուծելն իսկական հաճույք է՝ գրում է adme.ru-ն:
Նկարներն ուշադիր նայելու դեպքում հնարավոր է պարզել, որ դրանք բաղկացած են փոքր նկարներից՝ ծիծաղելի կերպարներից ու հետաքրքիր նախշերից:
Քերբին ստեղծում է մի ամբողջ աշխարհ՝ լի փոքրիկ էակներով, որոնցից «ծնվում են» ավելի խոշոր օբյեկտներ:
Իր էտյուդները նկարիչը նկարում է գրառումների տետրում: Մի զույգ Uni Pin մատիտ ու մի քիչ տաղանդ՝ ահա նկարների ստեղծման անհրաժեշտ նախապայմանները:







































