Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

«Եվ աշունն էլի` չարչիների պես ու բոշաների»

Պարզվում է, որ «դարի» համաձայնությունը՝ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4» նոր համաձայնությունը, կախված է փողից՝ եթե դոնորները փող տան, ապա համաձայնությունը կդառնա իրականություն, իսկ եթե ոչ, ապա կմնա թղթի վրա: Այս մասին հայտարարում են համաձայնության երկու կողմերի՝ ընդդիմության ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները:

Այս իրավիճակը չափազանց խորհրդանշական է, երբ իշխանության եւ նրա հետ քաղաքական համաձայնության գնացած որեւէ ուժի կամ ուժերի արանքում հայտնվում է փողը, եւ ըստ էության՝ այլեւս կարեւոր չէ, թե ինչ կոնտեքստում: Կարեւոր չէ այն պատճառով, որ ձեռք բերված համաձայնությունը՝ անկախ դրանից փորձ է արվել հանրությանը ներկայացնել որպես պատմական, այն դեպքում, երբ, փաստորեն, լուծված չեն ամենակարեւոր խնդիրները: Ֆինանսական խնդիրը կախված է դոնորներից:

Համաձայնության ուժերը խոսում են մոտավորապես 15 միլիոն եվրոյի մասին: Սա, իհարկե, առանձնապես մեծ թիվ չէ: Ավելին՝ Հայաստանի իշխանությունների համար սա մեկ-երկու դղյակի հարց է: Բայց նաեւ հասկանալի է, որ իշխանությունն այս հարցում ձեռքը չի տանի սեփական գրպանը: Իշխանության գրպանում եղած գումարը ուղղվելու է ոչ թե դեպի արդար եւ թափանցիկ ընտրական համակարգ, այլ հակառակը՝ ուղղվելու է ընտրակաշառքի:

Ընդդիմությունն ունի՞ 15 միլիոն եվրո: Այստեղ, իհարկե, հարկ է հասկանալ, թե ինչ ասել է ընդդիմություն, ո՞վ է ընդդիմությունը: Օրինակ՝ եթե խոսքը վերաբերեր այն ոչ իշխանական բեւեռին, որը կար մինչեւ 2015 թվականի փետրվար, ապա այստեղ 15 միլիոն եվրոն դրա առաջնորդ Ծառուկյանի համար պետք է որ խնդիր չլիներ: Մյուս կողմից՝ հիշարժան է մի հայտարարություն, որ արել էր Ծառուկյանի նախկին կուսակից, այժմ նոր կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:

Նա 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ԲՀԿ-ն կիրառելու է այնպիսի վերահսկողական միջոցներ, որ բոլորը կզարմանան: Հետո, իհարկե, բոլորին զարմացրեց Սերժ Սարգսյանը՝ ԲՀԿ-ին, փաստորեն, դուրս դնելով քաղաքականությունից: Այսինքն, ըստ էության, այն, որ ընդդիմության կամ ոչ իշխանական բեւեռի համար խնդիր չէր անգամ պայմանական 15 միլիոնը, չէր լուծում հայկական ավանդական քաղաքականության եւ ընտրական համակարգի սկզբունքային հարցեր:

Ահա, այս իրավիճակում, այս նախադեպերի պարագայում, կտա՞ն դոնորները անհրաժեշտ գումարը՝ Հայաստանում, այսպես ասած, ԸՕ կոնսենսուսի համար: Իսկապես բավական բարդ է պատասխանել այդ հարցին, բայց, փաստորեն, տեղի է ունեցել իսկապես պատմական մի իրադարձություն: Պարզապես այդ իրադարձությունը այն չէ, ինչ ներկայացվում է, եւ որը թղթի վրա է: Պատմականությունն այստեղ վերաբերում է այն իրողությանը, որ Հայաստանի իշխանությունը կարողացավ ընդդիմադիր կարգավիճակում հանդես եկող կուսակցությունների հետ գնալ մի գործարքի, որի արդյունքում Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ եւ օրինական ընտրությունների համար պատասխանատվությունը դրվեց, փաստորեն, միջազգային հանրության կամ դոնորների վրա: Սա իսկապես «պատմական ձեռքբերում» է, որ ունեցան, այսպես ասած, ընդդիմությունն ու իշխանությունը:

Մինչ այդ, Հայաստանում ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը մնում էր իշխանության վրա: Իշխանությունն էր, այսպես ասած, օրինական, սահմանադրական ընտրության երաշխավորը, ինչն էլ, սակայն, ձախողում էր պարբերաբար եւ ըստ էության դառնում ընտրակեղծարարության երաշխավոր: Ընդդիմությունն էլ իր հերթին որոշակի ժամանակահատվածից հետո մնաց, այսպես ասած, ընտրակեղծարարի ձեռքը բռնելու, ընտրակեղծիքի միջոցով իշխանական համակարգի հակասահմանադրական, ապօրինի վերարտադրության կանխում թույլ չտալու պատասխանատվության տակ:

Որոշակի ժամանակահատվածից հետո հասարակությունը իշխանությանը հերթական ապօրինության համար պատասխանատու համարելուց եւ թիրախավորելուց բացի, ընդդիմադիր ուժերին էլ թիրախավորում էր իշխանության վերարտադրության ապօրինի գործընթացը կասեցնելու անկարողության պատասխանատվությամբ, ի վերջո՝ հասարակական քվեին տեր կանգնելու կարողության պատասխանատվությամբ: Եվ որքան իշխանությանն էր ճնշում ապօրինությունների համար պատասխանատվությունը, որը քրեական հանցանք է, նույնքան էլ ընդդիմադիր ուժերին ճնշում է քաղաքական պատասխանատվությունը՝ հանրային քվեին տեր լինելու իմաստով:

Հիմա, փաստորեն, եթե դոնորները չֆինանսավորեն «4+4»-ի համաձայնությունը, կստացվի, որ հերթական կեղծված ընտրությունից, հերթական վերարտադրությունից հետո, ԸՕ այդ համաձայնության կողմերը կհայտարարեն, որ իրենք կարողացել էին հասնել պատմական ձեռքբերման, բայց ահա դոնորները չամբողջացրին այդ ձեռքբերումը, ժլատություն արեցին: Իհարկե, ընդդիմությունը կմեղադրի իշխանությանը, որ չարեց անհրաժեշտ քայլերը դոնորներին շահագրգռելու համար, իշխանությունն էլ ընդդիմությանը կմեղադրի դրա համար, բայց միեւնույն է՝ խոշոր պատասխանատվությունը կմնա դոնորների վրա, որոնք Հայաստանից պահանջել են ժողովրդավարություն, քաղաքակիրթ քաղաքական պայքար, բայց ահա, երբ իշխանությունն ու ընդդիմությունը հասել են այդ հարցում համաձայնության, դոնորները հրաժարվել են ֆինանսավորել:

Ըստ էության, նույնիսկ տպավորություն է, որ դոնորները հայտնվել են ծուղակում, միջազգային հանրությունը հայտնվել է ծուղակում: Եթե ֆինանսավորումը հատկացվի, ապա, ինչպես ցույց է տվել ոչ իշխանական նախադեպը, միեւնույն է՝ որեւէ «զարմանալի» բան չի լինելու: Ընդ որում՝ դա նաեւ Հրազդանի քաղաքապետի ընտրությունն է ցույց տվել, եւ դրան մասնակից ընդդիմադիր ուժը հայտարարեց, որ ընտրատեղամասերը պահել է, սակայն դա չխանգարեց, որ իշխանությունն անցկացնի իրեն ցանկալի արդյունքը: Միջազգային հանրությունը դա գիտե, ու կստացվի, որ Հայաստանում ջուրն են գցելու 15 միլիոն եվրո, որի էֆեկտը, սակայն, զգալու են միայն առանձին քաղաքական ուժեր, բայց ոչ Հայաստանի հասարակությունը: Իսկ եթե չֆինանսավորեն, ապա կստացվի, որ արդեն իրենք են մտնում ընտրակեղծիքի պատասխանատվության տակ: Ի՞նչ ելք է գտնելու միջազգային հանրությունը:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում