RIA Novosti-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Բրիտանիան ձգտում է Եվրամիության հետ հաստատել հնարավորինս սերտ կապեր, ինչպես նաև ԵՄ-ի հետ բանակցություններ վարել մինչև Brexit-ի պաշտոնական գործընթացի սկսումը:
Այդ մասին հայտարարել է Դաունինգ սթրիթի պաշտոնական ներկայացուցիչը Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունների արդյունքում` Սոմմի ճակատամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման դաշտում:
«Վարչապետը նաև հաստատել է իր կարծիքը, որ Մեծ Բրիտանիան պետք է ձգտի որքան հնարավոր է սերտ հարաբերությունների ԵՄ-ի հետ, ինչպես նաև հանրաքվեից հետո կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին»,- ասել է նա:







































