Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը Դուբայում ֆլագմանական բուտիկ է բացել: ProFashion-ի հաղորդմամբ՝ խանութի տարածքը կազմել է ավելի քան 1 000 ք.մ: Խանութում ներկայացված են ինչպես վերջին հավաքածուները, այնպես էլ ավանդական հագուստ մուսուլմանների համար:
«Ցանկացած շուկայում և ցանկացած մշակույթում կարևոր է պատրաստ լինել՝ մարտահրավեր նետել քեզ և մրցել տարբեր իրականությունների հետ՝ միաժամանակ հետաքրքիր մնալով: Դա մեր աշխատանքի իրական գեղեցկությունն է»,- նշել է նորաձևության տան հիմնադիրներից մեկը՝ Դոմենիկո Դոլչեն:







































