Saturday, 11 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

Ժամանակն է, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը. Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը այս օրերին գտնվում է Արցախում: «Արցախպրես»-ը բացառիկ հնարավորություն է ունեցել զրուցելու պարոն Էվանսի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

– Պարոն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ:
– Ես այստեղ եմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն չէի կարող մերժել Կարո Արմենի հրավերը` հատկապես, որ ապրիլյան պատերազմը իմ մեջ ցանկություն էր առաջացրել այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել, թե ինչպես կարելի է հիմնադրամի ծրագրերը բերել ու իրականացնել այստեղ:

-Որպես ամերիկացի դիվանագետ՝ ի՞նչ եք կարծում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին: Ի՞նչ է անհրաժեշտ լուրջ առաջընթաց ունենալու համար:

– Ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում եմ: Մեծ հարգանք ունեմ պարոն Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը:

Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը: Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ:

Ջոն Էվանսը Արցախում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում: Պատվիրակության անդամներին ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում