ԱՄՆ հատուկ ծառայությունները ձեռնարկում են անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ ամերիկյան օդանավակայաններում հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար։
ԴԱԻՇ խմբավորման կողմից դիվերսիաների հնարավորությունն առավել մեծ է հուլիսի 2-5-ը՝ հայտնում է NBC հեռուստաընկերությունը։ Այդ ժամկետները պայմանավորված են մուսուլմաննրի սուրբ ամիս Ռամադանի, ինչպես նաև հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշվող Անկախության օրվա հետ։
Հաղորդվում է, որ գլխավոր խոցելի վայր են հանդիսանում տերմինալներում մեքենաների ժամանակավոր կայանման գոտիները։











































