Sunday, 05 05 2024
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի

ՀՕՊ համաձայնագիրը մեծ կարևորություն ունի ՀՀ անվտանգության ապահովման հարցում. Արա Նազարյան

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում այսօր մեկնարկեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումը: Հիմնական զեկուցողն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Համաձայնագրի կողմեր են հանդիդատում ՀՀ-ն և ՌԴ-ն: Համաձայնագրով սահմանվում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ զորքերի և միջոցների հիմնական խնդիրները, տեղաբաշխման և կիրառման սկզբունքները:

Դիտարկվող համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծումն է: Համաձայնագրի դրույթների իրականացման համար կողմերի լիազորված մարմիններն են երկու պետությունների պաշտպանության նախարարությունները: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Իսկ ինչ վերաբերվում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, այսինքն՝ զորային օղակի անմիջական ղեկավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:

Համաձայնագրի դրույթներով նախատեսված է, որ խաղաղ ժամանակ կողմերի լիազորված մարմինները կազմակերպում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ կիրառման պլանավորումը, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը: Նշված միջոցառումներն ընդգրկվում են կողմերի զինված ուժերի կողմից մշակվող ամենամյա համապատասխան պլանների մեջ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման համար՝ կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով: Միավորված համակարգի զորքերի կայացրած որոշումների ու գործողությունների մասին կողմերի լիազորված մարմինները  ծանուցում են միմյանց»,- ասաց Արա Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում