Բիտքոինի փոխարժեքը բարձրացել է 120 դոլարով՝ հասնելով 679 դոլարի՝ հայտնում է Marketwatch-ը։ Երկար ժամանակ ռեկորդային աճը տեղի է ունեցել Վիրտուալ արժույթներում խաղաղ ապաստան գտնելու ներդրողների ձգտման շնորհիվ՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների հաղթանակի և դրան հաջորդած ֆոնդային ինդեքսների փլուզման ֆոնին։
Հունիսի 24-ին Եվրոպայում ֆոնդային ինդեքսները նվազել են 3-6 տոկոսով։
Բիտքոինն այսօր աշխարհում ամենատարածված և հաջող վիրտուալ արժույթն է։ Ներկայում շրջանառության մեջ է մոտ 15.5 մլն բիտքոին: