Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ամփոփեց 2015թ. արդյունքները

2015թ. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության խորացմամբ ու ընդլայնմամբ: Ամրապնդվեց համագործակցությունը Բանկի ավանդական գործընկերների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Գերմանահայկական Հիմնադրամի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի, Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի, Ասիական Զարգացման Բանկի և ԲլուՕրչարդ Գլոբալ Միկրոֆինանսավորման Հիմնադրամի հետ:

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի աճը, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 133.6 հազ. հաճախորդ: 2015թ-ին Բանկն ապահովել է հիմնական ցուցանիշների զգալի աճ 2014թ-ի ցուցանիշների նկատմամբ, մասնավորապես` Բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 17.9%-ով, հաճախորդներին տրված վարկերը` 13.7%-ով, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 7.7%-ով, իսկ ընդհանուր կապիտալը` 35.5%-ով:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը իր ելույթում նշեց, որ արդեն սկսվել է բաժնետոմսերի 13-րդ տեղաբաշխումը, որը կավարտվի սեպտեմբերի վերջին: Այս տեղաբաշխումը և ԲՏԱ Բանկի միացումը թույլ կտա կատարել 2017թ.-ի հունվարից ուժի մեջ մտնող ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային կապիտալի 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը:

Տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը մոտ 5 մլրդ ՀՀ դրամ է, մեկ բաժնետոմսի արժեքը 14,600 ՀՀ դրամ:

Ս. Սուքիասյանը նաև նշեց, որ բաժնետոմսերի նախորդ տեղաբաշխումը ցույց տվեց, որ առկա է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նկատմամբ վստահության աճ, քանզի նշյալ տեղաբաշխման արդյունքում բաժնետերերի քանակն ավելացավ մոտ 1600- ով: Ներկայումս Բանկն արդեն ունի 3000-ից ավելի բաժնետեր:

«Բաժնետերերի քանակի ավելացման պատճառներից է նաև շահաբաժինների վճարման Բանկի քաղաքականությունը: Այսօրվա բաժնետերերի ժողովը որոշում է կայացրել 14% շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ կատարված ներդրումը հանդիսանում է կայուն եկամուտների երաշխիք»,- իր խոսքն ավարտեց Բանկի Խորհրդի նախագահը:

Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից առանձնանում են փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը, հատկապես` տեղական կոշիկի արտադրությունը խթանող վարկերի տրամադրումը, ինչպես նաև հատուկ մանկավարժների համար նախատեսված արտոնյալ պայմաններով փաթեթի ներդրումը:

2015թ-ին Ասիական Զարգացման Բանկը` Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ շնորհեց «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակը: MoneyGram վճարահաշվարկային համակարգի կողմից ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ստացավ «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում