Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո «ՆԱՏՕ-ն կդառնա ավելի կարևոր կառույց, քան երբևէ»՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքներով՝ եվրաինտեգրման հակառակորդները հավաքել են 51.9 տոկոս ձայն, իսկ կողմնակիցները՝ 48.1 տոկոս։
Սթոլթենբերգի խոսքով՝ Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից, նրա դիրքերը դաշինքում չեն փոխվի ԵՄ-ից դուրս գալուց հետո, և այն կշարունակի առաջատար դեր խաղալ դաշինքում։








































