Saturday, 18 07 2026
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել

«ԱրմենՏելը» պատրաստ է ստորգետնյա ենթակառուցվածքները վարձակալությամբ տալ նաև Ucom-ին՝ օրենքով սահմանված կարգով

«ԱրմենՏելի» նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինից «Առաջին լրատվական»-ը այսօր փորձեց ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այն լուրերը, թե ընկերության նախկին տնօրեն Իգոր  Կլիմկոյի գործունեության արդյունքում «ԱրմենՏելը» լուրջ ֆինանսական կորուստներ է ունեցել՝ 30 մլն դոլարի չափով, որից հետո ստիպված է եղել կրճատումներ կատարել: Շշուկներ կան նաև այն մասին, որ Կլիմկոն մեծ գումարներ է յուրացրել: «Ես տեղյակ չեմ դրանից: Վստահ եմ՝ խոսակցություններն այդ մասին չափազանցված են»,- պատասխանեց Պյատախինը:

 Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք շահերի բախում չկա՞ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորը՝ Սամվել Խաչատրյանին, «ԱրմենՏելում» նշանակելով ավելի բարձր պաշտոնում, Պյատախինը նշեց, որ ինքը «պաշտոնական փաստաթղթերում Սամվելի և «Յուքոմի» միջև կապ» չի տեսել:

 «Սամվելն աշխատում է «ԱրմենՏելում», չգիտեմ՝ 20, 15 տարի, նա միշտ աշխատել է ֆիքսված կապի ոլորտում, ղեկավարել է մարզերից մեկի կապի բաժինը: Այժմ նա տեղափոխվել է մի պաշտոնի, որտեղ պատասխանատու է լինելու ֆիքսված բոլոր այդ կապերի համար: Նա մի աստիճանով է միայն բարձրացվել, և այդ բարձրացումը տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ նա ինչ-որ մեկի եղբայրն է, այլ որովհետև մարդը իսկապես փորձառու է»,- ասաց Պյատախինը:

 Ucom-ի ցանցը անցնում է օդային տարածքով, ինչը որոշ առումով ապահով չէ, և երբեմն կարող են խափանումներ լինել՝ ի տարբերություն «ԱրմենՏելի» ստորգետնյա ենթակառուցվածքների՝ խողովակների ու դիտահորերի, որոնցով անցնում են ինտերնետի մալուխները: Մի քանի ամիս առաջ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը աչք է դրել «ԱրմենՏելի» ստորգետնյա ենթակառուցվածքների վրա:

 Անդրեյ Պյատախինը այսօր հայտարարեց, որ նույնիսկ ցանկության դեպքում «ԱրմենՏելը» չի կարող իր ենթակառուցվածքները վաճառել կամ փոխանցել Ucom-ին, քանի որ դա թույլ չի տալիս հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող օրենսդրությունը: «Մենք մեր ենթակառուցվածքները ավելի քան 10 կապի օպերատորների արդեն իսկ տրամադրում ենք: Եվ ես պատրաստ եմ դրանք տրամադրել ցանկացած այլ օպերատորի, կարևոր չէ՝ Ucom-ը կլինի դա, թե ոչ, սակայն միայն վարձակալության հիմունքներով, միայն բաց, հրապարակային մրցույթով և բոլորի համար հավասարության ապահովման սկզբունքով»,- հայտարարեց «ԱրմենՏելի» նորանշանակ գլխավոր տնօրենը: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում