Sunday, 12 07 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է

«Եղնիկներում» խոշտանգված և հետագայում մահացած զինվորի գործը Վերաքննիչ դատարանում է (տեսանյութ)

«Երեխաս սպանված էր ծեծից, յոթ հոգով ծեծել են աֆիցեռի գլխավորությամբ, էրեխես մեռած էր, վրան գիտակցություն չկար, դեմքը կապտած էր, ուռած; ականջը գլխից կախված, ձեռքերի վրա սիգարետով այրված հետքեր… », հոսպիտալում որդուն առաջին այցելությունից հետո մեզ փոխանցել էր հիմա արդեն հանգուցյալ, նախկին զինծառայող Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը: 

 Jfhr.amփոխանցմամբ՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է արդեն նախկին զինծառայող Ժորա Մկրտչյանի հոր`Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցչի բողոքը  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2012թ. դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկելու բաց թողնված ժամկետը վերականգնելու` նույն դատարանի մայիսի 5-ին կայացրած մերժման որոշման դեմ:   

 Փաստաբան Մոնիկա Մարգարյանը վերաքննիչ դատարանից խնդրում է բավարարել  վերաքննիչ բողոքը, վերացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  վերը նշված որոշումը  և կայացնել նոր դատական ակտ` վերականգնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2012թ. դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկելու տուժողի բաց թողած ժամկետը:   

ԼՂՀ Եղնիկներ զորամասում զինվորական ծառայությունն անցած շարքային զինծառայող Ժորա Մկրտչյանը ծառայակիցների կողմից պարբերաբար և առանձին դաժանությամբ ենթարկվել էր ծեծի, խոշտանգումների ու նվաստացման, ինչի հետևանքով ստացել էր մարմնական վնասվածքներ ու հոգեկան խեղում և առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելուց մոտ մեկ տարի անց` 11.11.2012 թ-ին մահացել է: 

Ժորա Մկրտչյանին բռնությունների ենթարկելու փաստի առթիվ 05.10.2011 թ.-ին հարուցված քրեական գործով կատարված հանցավոր արարքները ճիշտ չեն որակվել, նախաքննությունը և դատաքննությունը կատարվել է ոչ պատշաճ կերպով, ինչի հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2012 թ-ի դատավճռով մեղավորներին նկատմամբ ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի պահանջների կոպիտ խախտումներով նշանակվել են չափազանց մեղմ պատիժներ: 

Քրեական գործով ձեռքբերված դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության  եզրակացության համաձայն, դեպքից հետո Ժ. Մկրտչյանի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում` «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենիային ախտանիշներով /ռեակտիվ փսիխոզ/ սահմանային մտավոր հետամնաց անձի մոտ» ձևով, ինչը  պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում գործով մեղադրյալների հակաիրավական գործողությունների հետ:   

Առողջական այս վիճակը զինծառայողին զրկել է քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու և  ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությունից: Նա չի կարողացել մասնակցել քրեական գործի քննությանը, իսկ հետագայում առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով զրկված է եղել իր իրավունքները արդյունավետ իրացնելու հնարավորությունից:   

«Տուժողը հարգելի պատճառներով բաց է թողել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկելու մեկամսյա ժամկետը, իսկ 11.11.2012 թ-ին Ժորա Մկրտչյանը մահացել է”, վերաքննիչ բողոքում նշել է փաստաբանը:   

Փաստաբանի գնահատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի(դատավոր Լեռնիկ Աթանյան) որոշումն անհիմն է և չպատճառաբանված, բացակայում են իրավական վերլուծությունները:   

«Դատարանը որոշման հիմքում դրել է տուժողի դիմումը, ինչն ըստ քրեական դատավարության օրենսգրքի սահմանման ապացույց չի կարող համարվել` բացակայում է տուժողի դիմում հասկացությունը, ուստի դրա բովանդակությունը չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել կողմի համար, առավել ևս զրկել նրան իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից», ասված է  վերաքննիչ բողոքում:   

 Դատարանը անտեսել է տուժողի առողջական վիճակը, այն, որ տուժողը զրկված է քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու հնարավորությունից: Դատարանի այսպիսի դիրքորոշումը  փաստաբանը գնահատել է կանխակալ:   

 Տուժողը վերը հիշատակված դիմումում որևէ կարծիք չի արտահայտել ամբաստանյալներին մեղսագրվող արարքների քրեաիրավական որակման վերաբերյալ, մինչդեռ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20.05.2013 թ-ին քննելով թիվ ՍԴ3/0054/01/12 գործը` ամբաստանյալների արարքները ճիշտ չի որակել:   

 Վերաքննիչ բողոքում փաստաբանն արձանագրում է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է. անկախ հանգամանքներից կամ տուժողի վարքագծից, կտրականապես արգելում է խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը:   

 Միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի վատ վերաբերմունքը լինի պատշաճորեն որակված: Վատ վերաբերմունքի զոհն իրավունք ունի ստանալու համապատասխան փոխհատուցում նյութական և ոչ նյութական վնասի համար: Եվ վերջապես, միջազգային չափանիշները դեմ են այն անձանց նկատմամբ համաներումներին կամ ներումներին, ովքեր պատժվել են վատ վերաբերմունքի համար:   

 Մինչդեռ Ժ.Մկրտչյանի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը, որը տեղի է ունեցել զինվորական ծառայության ընթացքում, այսինքն Պետության իրավազորության ներքո, որի համար Պետությունը նեգատիվ պարտավորություն է կրում,  պատշաճ չի որակվել, արդյունավետ քննություն այդ կապակցությամբ չի կատարվել և համապատասխան պատիժներ չեն նշանակվել:   

 Այսինքն, Պետությունը խախտել է նաև իր պոզիտիվ պարտականությունը: Ավելին, ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, որպիսի հանգամանքը հակասում է Եվրոպական Դատարանի սահմանած չափանիշներին:   

«Անդրադանալով տուժողի առողջական խնդիրներին, որոնք թույլ չեն տվել նրան արդյունավետ պաշտպանել իր իրավունքները, իսկ հետագայում էլ բողոքարկել դատավճիռը` հարկ եմ համարում նշել, որ այդ հանգամանքը հաստատվում է քրեական գործում առկա փորձաքննությունների եզրակացություններով, որոնցով ախտորոշվել են տուժողի հիվանդությունները, մասնավորապես ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իսկ առողջության հետագա կտրուկ վատթարացումը հաստատվում է տուժողի մահվան մասին բժշկական վկայականով», վկայակոչելով գործի փաստացի հանգամանքները բողոքում նշել է փաստաբանը:   

 Պետությունը Եվրոպական Կոնվենցիայի 3 հոդվածի դատավարական բաղադրիչը ապահովելու համար, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18 և Եվրոպական Կոնվենցիայի 13 հոդվածների պահանջները, պարտավոր է հանգուցյալի հարազատների համար դատավարական երաշխիքներ ապահովել, որպեսզի վերջիններս ներգրավված լինեն քրեական գործի քննությանը:   

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում